20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10 հազար մարդ` Ազատության հրապարակում. հացադուլից դուրս գալու պահանջը /վիդեո/

Քիչ առաջ արդեն վեցերորդ օրն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նախապես ազատամարտիկը նշեց, որ իր հացադուլը անձնական շահ եւ որեւէ պահանջ չի հետապնդում: “Իմ պահանջն ուղղված է համայն հայությանը, համախմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին ժամը 18.00-ին` պայմանով, որ այդ օրը այդ […]

Հրամանատարն ու զինծառայողը ստիպված ծեծել են վարորդին

“Հարցը 100 դրամը չի, վերաբերմունքն է, եթե անվճար երթեւեկելու իրավունք ունեմ, ուրեմն էս երկրի համար մի բան արել եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայողներից մեկը: Նա կոպիտ խոսեց ավտոբուսի վարորդի հետ, անգամ ուզում էր հարվածել վերջինիս: “Բա ցույց եմ տալիս վկայականը, ասում ա` ի՞նչ ա հարյուր դրամ չունես”,-ասաց զինծառայողը: Վերջինիս պատմելով, ավտոբուսների վարորդները արդեն գիտեն, […]

Առինջում ինքնասպան է եղել բազմազավակ հայրը

shamshyan.com-գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Հրանտ Ասրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի […]

Հայաստանում կստեղծվի առաջին ազատ տնտեսական գոտի

ՀՀ-ում օգոտոսի մեկից կսկսի գործել առաջին ազատ տնտեսական գոտին: Այս մասին նախագիծն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ՛՛ՌԱՕ ՄԱՐՍ՛՛ փակ բաժնետիրական ընկերության և ՛՛ԵՐՄՄԳՀԻ՛՛ փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Կազմակերպիչը ՛՛ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ՛՛ փակ բաժնետիրական ընկերությունն է:  

Քննիչները խախտում են հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքները

Քրեական գործով տուժողները հաճախչեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին: Արդյունքում, հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, քանի որ երբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները […]

Խմելու ջրով ցանքատարածքներ ոռոգելը աբսուրդ է

“Ագրարագյուղացիական միություն” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց խմելու ջրով ցանքատարածքներ ջրելու հնարավոր  համգամանքը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ առանց այն էլ խմելու ջրի պահանջարկ ունեցող գյուղերում պաշտոնատար անձինք /մամուլը մատնանշում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտնիքը-խմբ./ շահագործելով իրենց դիրքերը` խմելու ջրով ջրում են սեփական ցանքատարածքները, քանի որ ոռոգման ջուրը չի բավարարում, Հրաչ Բերբերյանը […]

Օգոստոսի 1-ից 1000 հոգի կմնա անգործ

Առաքել Սեմիրջյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վճարովի ավտոկայանատեղիներին: ”Երևանում մոտ 1000 հոգի ավտոկայանատեի աշխատող կա /պարկովշիկ/ ովքեր իրենց օրվա հացն են վաստակում առավոտից-գիշեր փողոցում կանգնելով, սակայն օգոստոսի մեկից նրանք զրկվելու են իրենց աշխատանքից, իսկ նրանց ընտանիքներն էլ մատնվելու են սովի, միայն այն բանի պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է քաղաքում կարմիր գծեր քաշել և […]

Դուբայում նիհարող քաղաքացիներին ոսկի կտրվի` կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց

Դուբայի բնակիչներին ոսկով կփոխհատուցեն կորցրած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Նման պարգեւ կտրվի ճարպակալման դեմ պայքարին նվիրված կառավարական “Քո քաշը ոսկի է” ծրագրի շրջանակներում:  Նրանց, ովքեր կորոշեն հրաժեշտ տալ ավելորդ քաշին, կվճարեն մեկ գրամ ոսկի յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց:  Նախագծին մասնակցելու համար պարզապես հարկավոր է կշռվել եւ մինչեւ շաբաթվա վերջ գրանցվել նիհարելու 30-օրյա կուրսերին:

Ազատության հրապարակում կրքերը թեժանում են. կոչ Հայաստանի ազատամարտիկներին /վիդեո/

Այսօր՝ հուլիսի 17-ին  5 ազատամարտիկներ հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:Շուրջ 2 ու կես ժամ տևած զրույց- քննարկման ընթացքում ազատամարտիկները խոսել են իրենց տարիներ շարունակ մտահոգող սոցիալ -տնտեսական, ինչպես նաև բարոյական խնդիրների մասին:  “Այնպես պարզվեց, որ մեր ներկայացված հարցերը նորից ձգձգվում են  ինչ-ինչ պատճառներով, բայց քանի որ էսօրվա օրով մենք նստած սպասում էինք մինչև մեր […]

Ինչ է բացահայտել ՎՊ-ը Երևանի քաղաքապետարանում /վիդեո/

Երևանի քաղաքապետարանի նախորդ ավագանու լիազորությունները տրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ”Բարև Երևան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` հավելելով, որ դա բացահայտել է Վերահսկիչ պալատը: ”Այո, և դրա համար այսօր ինչ որոշումներ կան, քաղաքապետը միանձնյա է անում, հատկապես քաղաքաշինության ոլորտում”,-նշեց նա: Դիտեք` տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի