07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 17-ին կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, նեղ և ընդլայնված կազմերով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։   Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:   «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն […]

«Շարժումը մտնում է նոր փուլ». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Դիմադրության շարժման կողմից հունիսի 14-ին հայտարարված նոր մարտավարությունը, այդ թվում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր։ Դրանով շարժումը հնարավորություն ստացավ վերադասավորվել, իմի բերել ուժերը և նոր լիցք հաղորդել ու շարունակել քաղաքական պայքարը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դեռևս մայիսի 27-ին էր հայտարարել շարժան հետ կապված խնդիրների ու դրանց […]

«Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե քեզ օգնություն ենք տրամադրում, հեռու է մարդկային նորմերից». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխող ուժի ղեկավարն օրեր առաջ կրկին հայտարարեց, թե հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել: Սրա մասին խոսում է մեկը, ում խայտառակ քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետության 75 տոկոսը օկուպացվել կամ հանձնվել է Ադրբեջանին: Սրա մասին խոսում է մեկը, ում նախաձեռնությամբ Հայաստանից Արցախ զորակոչ այլևս չի իրականացվում: Սրա […]

Իվայի որոշումներն են սրբագրում. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։ Հիշեցնենք․ հիշյալ ՀՈԱԿ-ը ձեւավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու […]

Ընդդիմադիրների ոչ մի թեկնածու պաշտոն չի ստացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 31. «Ժողովուրդ»

2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների համար հրավիրված մամուլի հերթական ասուլիսն էր: Լրատվամիջոցների հետ այդ անգամ նա Կապանում էր հանդիպում: «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակում վարչապետ Փաշինյանն ասում էր. «Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի […]

Անգամ ՔՊ-ի համար անակնկալ է եղել. «Հրապարակ»

«Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։ Հետաքրքրվել են եւ պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով […]

Հուդայի համբույրը՝ Արցախին. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում համեմատականներ է տանում Հուդայի դավաճանության ու Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու միջև: Տեսանյութը կոչվում է «Հուդայի համբույրը՝ Արցախին»:

Ինչքան լույս տվեցիր քո շուրջի մարդկանց

«Ամեն անգամ երբ մոմ վառեք, հիշեք, որ մեր կյանքն էլ մոմի պես վառվում է ու մի օր հանգելու է: Դրա համար պետք է, որ քանի դեռ այն վառվում է մենք լույս տանք մեր շրջապատին: Երբ որ այն մի օր հանգի, Աստված մեզ հարցնելու է, թէ դու ինչքան լույս տվեցիր քո շուրջի մարդկանց, ինչքան սիրեցիր ու […]

Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։   «Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի