Ձեր Հոգսը Դրեք Աստծո Վրա… Բայց Ինչպե՞ս /Տեսանյութ/
օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը: Այդ մասին, հիշեցնենք, դեռեւս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, եւ եթե այո, […]
1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։ 2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի […]
Ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնեց օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ի՞նչ կորուստներ են եղել: Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել […]
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից Ս․ Զասը ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս է պատահում, որ դաշնակիցները Սերժին ձրի 50.000 հազար տոննա զենք էին տալիս ու պլյուս «Իսկանդեր», իսկ Նիկոլին՝ ոչ։ Պատճառը պետք է փնտրել Նիկոլի մեջ։ Նա պետք է գնա, իսկ փոխարենը կգան մարդիկ, ովքեր կարող են եւ դաշնակցից զենք ստանալ, եւ՝ գործընկերներից»։
Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: […]
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա անդրադարձել է խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործուղվում Արցախ՝ նոր ցավոտ որոշումների պատրաստելու արցախահայությանը: «Ես ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին և նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետև այդ պատվիրատուները վաղուց այլևս քաղաքական դիակներ […]
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում […]






























