15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախարարն ու պատգամավորը զարմանում են իրար վրա

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, որտեղից ըստ նրա՝ պարզ երևում է, որ պաշտոնական չարաշահում է տեղի ունեցել, իսկ կառավարությունն աչք է փակել։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հակադիր ծառայությունը որպես պատվիրատու չինական մի ֆիրմայի մեծ խմբաքանակով ավտոմեքենա է գնել Քեթրին գրուպ […]

“Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը”

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին /ЛДПР/, անդրադառնալով Սիրիայի հակամարտությանը, ասել է, ինքը “էթնո պոռթկում” է կանխատեսում, փոխանցում է regnum.ru-ն: Ժիրինովսկին նշել է, որ այստեղ գլխավոր խաղացող է հանդիսանում Իսրայելը` ԱՄՆ քաղաքականությունը որոշում է Իսրայելը: “Իրանի տապալումով Իսրայելը կհանգստանա, սակայն մենք կստանանք բոլոր զինյալներին, որոնց կվռնդեն Լիբանանից, Եգիպտոսից, Իրաքից… Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, […]

Շիրակի մարզում կլուծվեն 5500 ընտանիքների բնակարանային խնդիրներ

Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը սեպտեմբերի 11-ին աշխատանքային այց կատարեց Շիրակի մարզի Գյումրի եւ Ախուրյան համայնքներ: Այցին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, քաղաքաշինական տեսչության, մարզպետարանի, կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ “Մուշ-2” թաղամասում մեկնարկած լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները որոշակի դանդաղել էին, ինչը անհանգստություն էր […]

Հայաստանը կարող է վտանգվել ոչ միայն նոր պատերազմի վերսկսմամբ, այլեւ ահաբեկչական թիրախ դառնալով. ՀԱՄ

Հայ Արիական Միաբանությունը տարածել է հայտարարություն, որում մտահոգություն է հայտնել մերձավոր արևելքում ծավալված պատերազմական իրավիճակի հանդեպ.  Հերթական անգամ լարված իրավիճակ է Մերձավոր Արեւելքում եւ այն, ինչպես միշտ, առնչվում է նաեւ հայկական շահերին: Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա […]

Վարչապետն իրավունք չունի … Հովիկ Աբրահամյանը ժպտաց

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ ըստ Սահմանադրության` վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի ներկա լիներ: Ներկա պիտի լիներ նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: ԱԺ նախագահը նախապես նշել էր, որ նախարարն ու վարչապետը բացակայում են, քանի որ գործուղման են: Փաշինյանը նշեց, որ իր նշանակման առաջին […]

Ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ… Ռուբիկ Հակոբյանը Նալբանդյանից չէր սպասում

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը վաղը մեկնում է Բիշկեք՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, և չգիտի, թե այնտեղ ինչ պիտի խոսի բելառուսների ու ղազաղների հետ: ՛՛Բացարձակ ինֆորմացիա չունեմ ղազախների ու բելառուսների հետ ինչ եմ խոսելու, ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ՝ իմանալու համար ինչ է կատարվում մեզ ու ձեզ […]

Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրել.Ստեփան Սաֆարյան

Անդամակցել Մաքսային միությանը թե Եվրոպական միությյանը թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ “Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը ափսոսանք հայտնելով` նշել է, որ Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի վիճակի, երբ վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը և ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքը: “Իսկ դա չափազանց վտանգավոր է: Հայաստանի շահերով մտահոգ բոլոր ուժերը ուղղակի պարտավոր են կանխել այն ընթացքը, […]

Տեղադրվում են առաջարկությունների տաղավարներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։ “Առաջարկությունների տաղավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը  երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն […]

“Մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում… “

 ”Ոչ մի բան էլ չեմ մտածում, մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին հարցին:   -Հա ուրախացել եմ, որովհետև մեր երկրի շահերից է բխում,-ասաց: -Մասնավորապես ո՞ր շահերից, հարցրին լրագրողները: -Ժամանակը գա, կասեմ էլի,-պատասխանե:     

Գազի հարցի շուրջ բանակցություններն ավարտված են

Ամիսներ շարունակ ՀՀ կառավարությունը հայտարարում է , որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են: Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն Ազգային ժոովում լրագրողներին տեղեկացրեց, որ այդ հարցը վերջապես լուծվել է` ՛՛Այդ հարցը շուտով կլուծվի՝ Մաքսային միության ներքո՛՛,-նշեց նախարարը: Դիտարկմանը, թե երկար բանակցությունները, փաստորեն կապված էին Մաքսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի