04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բժիշկներն մեկ ամիս են տվել փոքրիկ Աննային փրկելու համար․ վտանգի տակ է երեխայի ողնուղեղը /վիդեո/

“Նվիրիր ինձ կյանք” նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի եւ կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ընդ որում, բժիշկներն Աննայի ծնողների հետ զրույցում նշել են, որ երեխայի վիրահատությունը պետք է արվի անհապաղ, քանի որ սպառնալիքըն օրեցօր ահագնանում է, եւ մեծ է հավանականությունը, որ գլուխ կբարձրացնի մոտակա ամսվա ընթացքում:

Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:
Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ»-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ