16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համասեռամոլ լինելու կասկածանքով 14 տղամարդ է ձերբակալվել

Եգիպտոսում 14 տղամարդու են ձերբակալել, որոնց կասկածում են համասեռամոլ լինելու մեջ, տեղեկացնում է Газета.Ru-ն: 18-57 տարեկան տղամարդկանց ձերբակալել են հիվանդանոցներում, նրանց պատրաստվում են բժշկական փորձաքննության ենթարկել: Սակայն իրավապաշտպանները նման քայլերն անբարոյական են անվանել:

ՊՆ մայոր է ձերբակալվել` կաշառքի համար

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը: 09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում […]

Համաներում կիրառելու համար կաշառք են պահանջել

Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր  վարչություն հայտարարությամբ դիմել  […]

Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական […]

Ժամանակն է Զորի Բալայանին գժանոց տանել . Բաքվում նյարդային են

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը մեկնաբանել է Զորի Բալայանի բաց նամակը` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Day.Az-ը:  “Դժվար է մեկնաբանել Զորի Բալայանի հերթական անհեթեթ եւ բորբոքված երեւակայության արդյունքի բարբաջանքը: Մաքուր թղթի վրա՝ նույնիսկ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի ժամանակաշրջանը հասնող ինչ-որ պատմության ստեղծելը, որի մասին Զորի Բալայանի նման սանձազերծ ազգայնամոլից բացի ոչ ոք […]

Բախվեցին “Երեւան սիթի”-ի մոտ. պատռեցին անվադողերը /ֆոտո, վիդեո

Այս պահին  “Փրկենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում Կոմիտաս պողոտայի “Երեւան սիթի” սուպերմակետի դիմաց: Նրանք նպատակ ունեն բոյկոտել առեւտուրը “Երեւան սիթի” խանութների ցանցում: Խաղաղ ակցիան, սակայն, վերածվել է բախման, երբ դեղին գլխարկով նախաձեռնության անդամների մեջ մտած անձը փորձել է վնասել ակտիվիստների բարձրախոսը եւ փախչելով` մտել է “Երեւան սիթի”: Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Մալխասյանը, փորձելով […]

Որ բողոքենք, սխալ դեղ կսրսկեն ու հարազատին կմեռցնեն…/վիդեո/

Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հանձնաժողովի անդամ Դոնարա Ալեքսանյանն ասում է, որ որոշ բժիշկների մոտ չգրված օրենք է հիվանդից գումար վերցնել այն դեպքում, երբ նա պետպատվերով է բուժվում, և լրացուցիչ գումար տալու պարտավորություն չունի: ”Որոշ բժիշկներ ասում են`պետք է վճարեք մեզ մեր աշխատավարձի դիմաց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:  Նույնը վերաբերում է նաև շատ բուժքույրերի, ովքեր […]

Հայաստանում ԵԱՀԿ քննարկման կիզակետում է ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործումը

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան նվիրված ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործման մատչելիության խոչընդոտման ավելի լավ վերահսկման խնդիրներին: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական հաստատությունների և մասնավոր հատվածի մոտ քսանհինգ փորձագետներ, որոնք Բելգիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, ինչպես նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով գրասենյակի փորձագետների հետ կկիսեն իրավական գործիքներով պայթուցիկները և պայթուցիկ բաղադրիչները ավելի լավ […]

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է lenta.ru-ն:  Կազերաշվիլին մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում` էթիլային սպիրտի մաքսանենգ առեւտուրը հովանավորելու համար: Այս խարդախության համար նախկին պաշտոնյան 12,3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք էր ստացել՝ ըստ հետաքննության:  Կեզերաշվիլին ներգրավված է նաև “Իմեդի” հեռուստաընկերության յուրացման գործով: Այս գործով […]

Վարչապետը կարևորում է մասնավոր հատվածի ներգրավումը գիտության ոլորտ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ: Կառավարության ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ակադեմիայի տարբեր ինստիտուտների ձեռքբերումների ու գիտական նորարարությունների ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ-ին 70-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա: «Մանավանդ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի