21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուղևորափոխադրողները սպառնում են սուր գործողությունների անցնել

”Մեր մեկ ուղևորի սակագինը 200 դրամ է, մենք ասում ենք՝ հարգելի քաղաքապետարան, մենք պատրաստ ենք աշխատել, եթե կառավարությունը մեզ հիսուն դրամ դոտացիա տա”,-այսօր ասուլիսում ասաց  Հայաստանի ուղևորափոխադրումներ կազմակերպության ներկայացուցիչ Հրանտ Եղիազարյանը: Նա հայտնեց, թե պայքարելու են կառավարության դեմ, քանի որ կառավարությունը պետք է նաև  փոխհատուցի տասը տոկոս անվճար երթևեկողների համար:

 Եղիազարյանը նշեց, որ փոխադրող ընկերությունները առանձին-առանձին դիմել էին քաղաքապետարանին` վերանայելու ուղեվարձը, քաղաքապետարանը ներկայացրել էր իր եզրահանգումները, որի հիման վրա էլ դարձել էր 150 դրամ, հետո բողոք բարձրացվեց և կասեցվեց: ”Մենք խնդրեցինք, որ մեզ էլ հանձնաժողովում ներառեն, որ մենք մեր իրավունքները պաշտպանենք, հանձնաժողովը շատ դանդաղ է աշխատում և խոսակցություններ կան, որ չեն ցանկանում թանկացնել: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, ձմեռ է մոտենում, մեր մեքենաները կապրոնից են, դա սպառնալիք է”,-ասաց նա: Մեկ այլ ներկայացուցիչ Պատվական Միհրաբյանն էլ հավելեց, որ ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է, ոչնչի համար չեն կարողանում վճարել: ”Մենք էլ տեղ չունենք, խնդրել ենք, որ մեզ երեք օրում պատասխան տան, մենք ասեցինք քաղաքապետի օգնականին, որ եթե չակտիվացնի հանձնաժողովն իր աշխատանքները, մենք կանցնենք սուր գործողությունների”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ