21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ազատամարտիկների և կուսակցությունների համագործակցությունը վերաճում է գործնական քայլերի

Այսօր ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախաձեռնությամբ երրորդ անգամ կայացավ ազատամարտիկների և ընդդիմադիր քաղաքական ուժերի կլոր սեղան-քննարկումը:

Քննարկումը բացեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը. “Մենք մեր համակիրներին կոչ ենք անում գալ հավաքվել, որ համահավաքը փոխակերպվի հանրահավաքի: Մենք անպայման կհասնենք մեր ուզածին,այսինքն՝ իշխանափոխության: Մեր հետագա քայլերը  կախված են նաև  իշխանությունների պահվածքից”,-նշեց ազատամարտիկը:

“Ազգային անվտանգություն”  կուսակցության ներկայացուցիչը նկատեց, որ ազատամարտիկների երեկվա հանրահավաքը բոլոր առումներով տարբերվում է նախորդ համահավքներից, որակական բոլոր առումներով և ուղղվածությամբ.”Առաջնահերթ խնդիրը մոբիլիզացիան է, եթե մենք գնում ենք օրենսդրական առաջարկներով ուրեմն պիտի անմպայման առաջնորդվենք նաև  հանրահավաքներով”:

Կուսակցությունների ներկայացուցիչները հստակեցնելով իրավիճակը հանդես եկան առաջարկներով: Բոլոր առաջարկների էությունը սակայն նույն խնդրի շուրջ էր պտտվում՝ հասնել իշխանափոխության:

Հիմնական քննարկումը ծավալվեց միասնական հայտարարությամբ հանդես գալու տեքստի շուրջ:

Որոշ տեխնիկական պատճառներով ներկա չէին ԲՀԿ ներկայացուցիչը և ԱԺՄ ներկայացուցիչը: Այսօրվա քննարկմանը մասնակցեցին 7 կուսակցությունների ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ