18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկական կարտոֆիլից վրացիները չե՞ն վախենում. Բախչագուլյանը պարզաբանում է

Ինչպես 2012թ-ի վերջին, 2013թ-ի գարնանը, այնպես էլ հոկտեմբերին, Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆիլը վրացական կողմը հետ է ուղարկել: Պատճառը լաբորատոր ստուգումներից հետո արդյունքում այնպիսի վնասակար միկրոօրգանիզմների հայտնաբերումն էր, ինչպիսիք են՝ փտախտը, կարտոֆիլային քաղցկեղ:

 Henaran.am-ը Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանից հետաքրքրվեց, թե իրականությանը համապատսխանում էին այս պատճառաբանությունները”

”Կարտոֆիլի հետ  կապված որակի անվտանգության փորձաքննություն չեն անում, այլ բույսերի հիվանդության, դա մարդու սպառման համար չէր, բույսի վարակելու, որակի ու անորակի մասին չի խոսքը: Մենք քննարկումներ արել ենք, վրացական կողմի հետ բոլոր խնդիրները պարզ են”,-ասաց նա: Բախչագուլյանը հայտնեց, որ հավանաբար վաղը իրենց հանդես կգան հայտարարությամբ:  

Դիտարկմանը, որ հայկական կարտոֆիլը Վրաստանում արդեն վախ է առաջացնում, նա արձագանքեց. ”Եթե խոսքը գնում է մի քանի տոկոսի մասին, ապա դա վախ չի առաջացնում:

Կարտոֆիլն այսօր էլ  է արտահանվում, երեկ գիշերն էլ է արտահանվել, վաղն էլ է արտահանվելու Վրաստան”: 

Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանից ներկրված շուրջ 480 հազար կգ կարտոֆիլի մասին է, որի տեղափոխման համար պահանջվել է 20 բեռնատար մեքենա: Փորձաքննությունը դեռեւս շարունակվում է, սակայն արդեն հայտարարվել է, որ փտախտով վարակված է 114 500 կգ կարտոֆիլ, իսկ մնացած 356 200 կգ-ն դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում: Նկատենք, սակայն, որ այս և նախորդ տարի Հայաստանում գորշ փտախտ վարակ չի հայտնաբերվել։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ