06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ախռանիկով կամ առանց ախռանիկ` առաջին դեմքերը Ազատության հրապարակում/վիդեո/

Այսօր կայացած ազատամարտիկների և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև կայացած կլոր սեղան-քննարկմանը առաջարկվեցին երիրը այս իրավիճակից իշխանափոխության ճանապարհով դուրս բերելու տարբերակներ: “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես ներկացարեց հստակ և բավականին հավանական տարբերակ.

”Եթե մենք մի հռչակագիր կազմենք շատ համառոտ, այդ հռչակագրի տակ պետք է ստորագրեն կուսակցությունների ներկայացուցիչները ու միայն առաջին դեմքերը, որովհետև մենք ունենք կուսակցություններ, որի երկրորդ դեմքը կարող է ստորագրել, բայց մի քանի օր հետո հայտարարել, որ նման բան չի եղել”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Հռչակագրի ստորագրումից հետո Արմեն Մարտիրոսյանը այդ համախմբումը տեսնում է Ազատության հրապարակում.”Էտ ստորագրելուց հետո անմիջապես իրենք ոտքով` առանց ախռանիկ, կամ թեկուզ ախռանիկով, բայց ավելի լավա առանց ախռանիկի գնում են Ազատության հրապարակ”:

Շարունակությունը` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ