05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատամարտիկի գերեզմանատեղի համար փող են ուզում /վիդեո/

 “Գլոսսա” իրավապաշտպան ՀԿ  խորհրդի նախագահ, ազատամարտիկ  Ռուբիկ Ներսիսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ազատամարտիկների սոցիալական խնդիրներին: Հիմնական մեղքը պետությանը վերագրելով` ազատամարտիկը նկատեց. “Ինչի՞ համար պիտի ազատամարտիկը դեղորայքը գնի նույն գնով, ինչ որ քաղաքացին, նրա դեղորայքը պիտի լինի զեղջ, բուժումը՝ անվճար, պրոտեզավորումներն` անվճար, պիտի հանգստյան տներ գնա՝ անվճար: Ինչի՞ պիտի ազատամարտիկը թոռանը վեկալի, գնա Սևան, որի ավազանը, […]

Արթուր Բաղդասարյանը՝ Սուրեն Խաչատրյանի փոխարեն

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր չորս հարց` 1. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, 2. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների ընտրություն, 3. ՀՀ […]

Ո՞վ կա ճանապարհային ոստիկանության պետից առավել /վիդեո/

Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր մայրաքաղաքում   չկան առավելություն ունեցող վարորդներ: “Այդ միտքը վաղուց պետք է դուրս եկած լինի մեր բոլորի լեքսիկոնից”,-նշեց նա: “Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ մեկը, ով կարող է իրեն թույլ տալ եւ արտահայտվել, որ ինքը առավելություն ունի երթեւեկության մյուսների նկատմամբ՝ կախված իր մեքենայի մակնիշից կամ հարստության […]

Ադրբեջանի քաղաքական գործչի ՛՛ցնցող՛՛ հայտարարությունը հայ լրագրողների հետ հանդիպմանը

Այսօր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:    Երեք բանախոսները նախ շնորհակալություն հայնեցին ՀՀ իշխանություններին, որ այսպիսի հնարավորություն են տվել իրենց: Ենգիբարյանը նկատեց, որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի կարգավորման հարցում բացի խաղաղ […]

Վաչե Գաբրիելյանի “ստատուսը” /վիդեո/

Վերջին 5 տարիների ընթացքում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը բացակայում էր: Սակայն հուլիսին նախագահի հրամանով՝ Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիլեյանը զբաղեցրեց այս պաշտոնը: Henaran.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս պաշտոնը վերահաստետելը արդյունավետ էր: Նախարարի պատասխանը՝ տեսանյութում:

832 ճանապարհատրանսպորտային պատահար Երեւանում

832  ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 43 քաղաքացի, վիրավորվել 1044-ը: Սա անցած 9 ամսում՝ միայն Երեւան քաղաքում: Լրագրողների հետ հանդիպմանն Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ասաց, որ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2-ով նվազել է մահվան ելքով դեպքերի թիվը, փոխարենը 128-ով ավելացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերի թիվը։ Ոլորտի պատասխանատուի խոսքով, անցած ամսիներին […]

Ո՞վ է Զարուհու տան ՛՛ասողը՛՛ /վիդեո/

Համաձայնեք, “Ժառանգական” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` որոշ շրջանակներում հերոսացած, որոշներում` մերժված, հայ կնոջ համենայն դեպս ավանդական կերպարի բնութագրումներից դուրս է: Աշխատանքում Զարուհու վարքն ու նրան ուղեկցող գործընթացներն աղմկոտ են եւ սկանդալային: Իսկ ինչպես է նա ընտանիքում, հեշտ է արդյոք Զարուհու ամուսնու համար: Ամուսինը իրենց տան լիդերն է եւ ողջունում է կնոջ ազատասիրական ոգին: Այս մասին Henaran.am-ի […]

Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ

ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ […]

Ապրում ենք նույն աղբի, դեմագոգիայի, ողորմելիության մեջ

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է.  ՛՛Տարիներ առաջ ավելի համբերատար էի: Հավանաբար, մարդու համբերատարությունը ուղիղ համամետական կախվածության մեջ է նրա լավատեսության, ասել է թե` երիտասարդության հետ: 40-ին մոտենալով ավելի անհամբեր եմ դարձել, ավելի շատ եմ շտապում: Առաջ մտածում էի, որ շուտով լավ երկիր կունենանք, ապա սկսեցի մտածել, որ դա այդքան էլ […]

Ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի