19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մեր պահանջը Լեռնային Ղարաբաղն ազատելն է. Դավութօղլուն անակնկալ կարող է անել

Թուրքիայի ԱԳ նախարար Մահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կբացվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո, գրում է “Aksam”-ը: Երկրի խորհրդարանի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները:

“Մեր պահանջը Լեռնային Ղարաբաղն ազատելն է: Մենք այդ հարցում առաջընթաց ենք ակնկալում”,-ասել է նա՝ նշելով, որ “միայն ադրբեջանական տարածքներն ազատելուց հետո կարող է խոսք լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին”:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո դրանք առկախվեցին, քանի որ հենց Թուրքիան հրաժարվեց դրանցից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ