17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը գաղտնալսվո՞ւմ է

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե ինչու գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող 16 միլիոնից 7.5 միլիոնը Կառավարության աշխատակազմի տնօրինության տակ է գտնվում և նրա  միջոցով է իրացվում: ՛՛Չե՞ք մտածում, որ ճիշտը այդ գործառույթի փոխանցումն է Գյուղատնտեսության նախարարությանը՛՛,-հարցրեց Մինասյանը: ՛՛Գուղնախարարության  ծախսերն այնքան են Կառավարության աշխատակազմի […]

Հայկական եկեղեցի է այրվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականանետային հարձակման հետևանքով 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ռումբերը պայթել են Կասաա թաղամասում և Ջերմանաքրիստոնեական արվարձանում. գրում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով САНА գործակալությանը:  Եվս 6 մարդ, այդ թվում 4 երեխա, տուժել են Դամասկոսի Կաշկուլե արվարձանում: Խարաստայում ընկած ռումբերը պատճառել են նյութական վնաս` վիրավորներ չկան:  Ադրայում ականանետման հետևանքով զոհվել է 2 երեխա, ևս 15 մարդ վիրավորվել է:  Սիրիայի հյուսիս–արևելքում՝ Թուրքիային սահմանակից Տել Աբյադ քաղաքում, զինյալները հրդեհել են հայկական եկեղեցի: Հրդեհի հետևանքով վնասվել է տաճարի միայն ներսի հատվածքը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Պուտինը հոմոսեքսուալների մասով խոստում է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ: Հանդիպման ընթացում Պուտինը վստահեցրել է, որ իրենք կապահովեն հոմոսեքսուալների անվտանգությունը: ՛՛Մենք՝ որպես կազմակերպիչ երկիր, կանենք անհնարինը, որպեսի հյուրերը իրենց լավ զգան: Նույնիսկ նշանակություն չի ունենա, թե նրանք ինչ ազգից են, ինչ գույն ունեն եւ հոմոսեքսուալ են, թե չէ՛՛,- հայտարարել է Պուտինը:

Փոստանջյանը հարցրեց, Վիգեն Սարգսյանը անեկդոտ հիշեց

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Պատգամավորի հարցը վերաբերում էր ”Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Փոստանջյանը հարցրեց, թե ինչու քաղաքացիություն չի տրվում Սեֆիլյանին, ով շուրջ քսան տարի ապրում է Հայաստանում, գնդապետ ու հերոս է: Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս հարցը կարող էր շրջանցել, քանի որ բյուջեի ծավալի […]

Նախագահի աշխատակազմի ծախսերը կավելանան

2014 թ-ի պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված ավելացումները շուրջ վեց տոկոս են կազմում: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2014 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: ՛՛Նախատեսվածը հիմանականում գազի ու էլեկտրաէներգիայի գների և աշխատավարձերի նոր համակարգի ներդրման հաշվարկով է պայմանավորված՛՛,-բացատրեց Վ. Սարգսյանը: Վերջինս շեշտեց, որ որոշ ծառայությունների օգտագործմամբ ծախսերը […]

՛՛Ժառանգականները՛՛ միանում են

Մենք`  ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛Հայք՛՛ երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և  պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման: Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով ՛՛հաղթանակի՛՛ հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝  արդեն տևական ժամանակ որոշումներն […]

“Սուրբ Հուդան” շարունակում է ավերածությունները

Սանկտ-Պետերբուգում փորձում են կանխել “Սուրբ Հուդա” մրրիկի պատճառով առաջացած փոթորիկների հնարավոր հետեւանքները, տեղեկացնում է Газета.Ru-ն: Քաղաքում ջրային պատնեշներ են տեղադրվում, քանի որ Նեւայի` ավելի քան երկու մետր բարձրացման մեծ վտանգ կա: Հիշեցնենք, որ “Սուրբ Հուդա” մրրիկը սկսվել է Մեծ Բրիտանիայում, եւ շարունակում է մոլեգնել` ավերածություններ գործելով եվրոպայում: 

Վազգեն Սարգսյանի մայրը հիշեցնում է /վիդեո/

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում շնորհակալություն հայտնեց բոլորին, որ 14 տարի իր հետ ողբում  են որդու մահը: “Բայց էսօր պիտի ժողովուրդը իրեն թափ տա, ոտքի կանգնի եւ …”: Մանրամասները` տեսանյութում:

Մուշտուկային մշակույթ` ՛՛անշառ՛՛ /վիդեո/

Երեկ՝ հոկետմբերի 27-ին Եռաբլուրում՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին: Փոխարենը առաջին նախագահը սիրով զրույցի բռնվեց ՛՛ծխախոտային՛՛ թեմայով. լրագրողներին խնդրեց իրեն ծխելուց չնկարել: “Կասեն պրոպագանդա է անում”,-ասաց առաջին նախագահը՝ կես կատակ, կես լուրջ ավելացնելով, թե “Մալբորոն” նրան գովազդի փող պիտի վճարի, քանի որ անընդհատ ծխելիս նկարում են: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի