17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու “Մուշ-2” թաղամասի 25 բնակարան ապահովված է գազով

Գյումրու “Մուշ-2” թաղամասի մոտ 25 բնակարան արդեն ապահովված է գազամատակարարմամբ, իսկ 1200 բնակարանում վերափոխված է օդածխատար համակարգը. այս փաստն այսօր արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացում:  Աշխատանքների սահուն ընթացքին խոչընդոտող “փակ դռների” խնդրի կարգավորմանն ակտիվորեն աջակցում է Շիրակի մարզպետարանը: Հետեւողական այս աշխատանքների ընթացքին հետեւող ՀՀ քաղաքաշինության նախարարը կարեւորեց այն հանգամանքը, […]

Հայաստանը կհարստանա՞ Մաքսայինում /վիդեո/

Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի հաշվարկների համաձայն` Մաքսային միությանը անդամակցությունից հետո Հայաստանի ՀՆԱ-ն հինգ տարվա ընթացքում կարող է աճել մինչև 9 տոկոսով կամ շուրջ կես միլիարդ դոլարով:  Այս մասին օրերս տեղեկացրել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Henaran.am-ը տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե իրական են այս կանխատեսումները Զրույցի մանրամասները` տեսանյութում:

Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու

Ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել վաշինգտոնյան Բրուքինգս ինստիտուտում, որտեղ ասել է, որ արտաքին քաղաքական ռազմավարությունում Թուրքիան նախապատվություն է տալիս  ոչ թե “բարեկամ-թշնամի”, այլ “բարեկամ-պոտենցիալ բարեկամ” մոտեցմանը: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից` Դավութօղլուն ասել է, որ գործնթացը դեռեւս շարունակվում է, փոխանցում է ermenihaber.am-ը: Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ունի 3 […]

80 մարմնավաճառ հայ եւ վրացի պաշտոնյաների համար. Известия

Ռուսական Известия   թերթը գրել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակությունները պետական միջոցների հաշվին որոշել էին հանդիպումներ կազմակերպել մարմնավաճառների հետ:  Դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2010 թվականին` Լիսաբոնում: Թերթը գրում է, որ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակությունը բյուջեի հաշվին հրավիրել է 80 մարմնավաճառների: Հետաքրքիր է, որ ըստ Известия-ի,  հայ պաշտոնյաներին նույնպես հրավիրած են եղել մարմնավաճառների հետ նշելու ՆԱՏՕ-ի […]

Սպասվում է փոփոխական եղանակ

 Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քամին` արևելյան 3-8 մ/վրկ:   Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:    

Եթե մտածենք, որ Ալիևը պատրաստ է ասի` Ղարաբաղը ճանաչում ենք այդպիսի բան չի կարող լինել’’

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ պիտի դրական գնահատել այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպելու են: ‘’Այդ հանդիպումները նաև հետևանք են ունենում, որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն առաջին պլան մղվի’’,-ասուլիսում ասաց Սահակյանը: Սակայն նա շեշտեց, թե չպետք է սին հույսեր ունենալ, որ այս հանդիպումը ինչ-որ կոնկրետ արդյունքի […]

Տիգրան Սարգսյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 19-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ […]

ՄԻՊ-ը քննադատում է ՊԵԿ-ին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ: Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության […]

Նախագահների առանձնազրույցն ավարտվել է

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Հանդիպմանը միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա): Հարկ է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի