Վարչապետը զարմացավ
_1385025934.jpg)
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ”Գովազդի մասին” օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի համաձայն այսուհետ կարգելվի Ծխախոտի գովազդը: Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդի սահմանափակումները չեն տարածվում դրա արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների վրա, որոնք նախատեսված են բացառապես ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված առևտրի սրահներում տեղադրելու համար, ծխախոտի կամ ծխախոտային արտադրանքի առանձնացված ձևով մասնագիտացված խանութներում: Ըստ որոշման՝ ծխախոտի գովազդում պետք է առկա լինի ծխախոտի վնասակարության մասին տեղեկատվություն:
Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե ծխելու դեմ պայքարի գործըթնացում հասարակական կազմակերպությունները մասնակցություն ունենում են:
՛՛Մենք ինչո՞վ կարող ենք օգնել, որ խնդրի մասին առաջին հերթին հասարակությունը բարձրաձայնի, մեզ աջակցի՛՛,-հարցրեց վարչապետը, ապա հավելեց. ՛՛Այդ հասարակական կազմակերպությունների ձայնը չենք լսում, իսկ առողջական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հազարավոր մարդիկ են մահանում Հայաստանում հենց ծխելու պատճառով՛՛: Վարչապետի գնահատմամբ՝ ադեկվատ չէ հասարակական կազմակերպությունների ձայնը:
՛՛Զարմանալի է, որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք այն դեպքում, երբ ռիսկերը եթե համադրենք, այստեղ առարկայական ամեն օր մարդ է մահանում՛՛,-նշեց Տիգրան Սարգսյանը: