Պայթյուններ կառավարության մոտ. կուտակային թոշակը՝ փուչիկ է /լրացված/ֆոտո/վիդեո/
Այս պահին կառավարության շենքի դիմաց մոտ հարյուր քաղաքացի բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակի օրենքի: Նրանք մեջբերելով այլ երկրների փորձը՝ գտնում են, որ այդ օրենքը Հայաստանի համար կարող է դառնալ ՛՛թալանի նոր տարբերակ՛՛: Բողոքավորները ցույցի են եկել փուչիկներով, որոնց վրա 10% գրառում կա եւ պարբերաբար դրանք պայթեցվում են: Ըստ նրանց, այդ օրենքը փուչիկ է եւ մի օր պայթելու է:
Հիշեցնենք, հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի ՛՛Պարտադիր կուտակային կենսաթոշակի՛՛ մասին փաթեթը, որի համաձայն՝ 1974թ. եւ դրանից հետո ծնված քաղաքացիները իրենց աշխատավարձի 6.6-ից 13 տոկոսը պարտադիր վճարում են անելու մասնավոր ֆոնդերին, որոնց գումարվելու է պետության հավեած գումարը: 63 տարեկանում քաղաքացիները, ըստ օրենքի՝ կստանան իրենց կուտակած կենսաթոշակը: Կառավարության դիմաց կենսաթոշակային համակարգի դեմ ցույց անողներին քիչ առաջ մոտեցավ կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով լսեց հավաքվածներին եւ վերցրեց նրանցից նամակ:
Henaran.am-ի թղթակիցը հաղորդեց այն մասին, որ վերդառանալով կառավարություն Ղազարյանը տեղեկացրել է, որ նամակը կուսումնասիրվի եւ պատասխան կտրվի, սակայն Ղազարյանը շեշտել է, որ ցուցարարների պահանջը անհիմն է: Ըստ նրա նման ցույց է կազմակերպվում, քանի որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ առավելություններ է տալիս համակարգը:
Հարցին, թե որն է ամենաանհիմն փաստարկը, նա չպատասխանեց, միայն ասաց, որ նամակը կուսումնասիրի, ապա կպատասխանի:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: