07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչու են լռում Նիկոլն ու Զարուհին

Նախաքննություն իրականացնող  մարմնի որոշմամբ տեսակցությունը Շանթ Հարությունյանի հետ արգելված է: Սա էր պատճառը, որ քրեակատարողական հիմնարկում չթույլատրեցին Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին տեսակցելու կալանավորին:

“Նրանց ցույց է տրվել որոշումը: Սակայն օրենսդիր մարմնի անդամները չգիտես ինչու չեն ասում այդ մասին”,-նշեցին  Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրը:

Մեր տեղեկություններով, նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ձերբակալվածների պահպանման ժամանակավոր մեկուսարանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շանթին: Հանդիպումից հետո պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ու եւս 14 հոգի կալանավորված են նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում:

Շանթ Հարությունյանի նկատմամբ դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննությունը, եւ նա տեղափոխվել է հոգեբուժարան:

“Պետք չի ավելորդ աղմուկ բարձրացնել, լուն՝ ուղտ դարձնել: Շանթը միակը չի, ում հետ տեսակցությունը արգելվում է: Դա օրենքի սահմաններում է, եւ պատգամավորները պիտի լավ իմանան”,-նշեց քրեակատարողական հիմնարկի մեր աղբյուրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ