09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ցանկացած գործողություն կեղծ է

”Թուրքիայի ցանկացած գործողություն կեղծ է”,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ինչ կտա Թուրքիայի ԱԳՆ-ի այցը: Սահակյանը նշանակություն չի տալիս այդ այցին, ավելին նա արձանագրել է, որ Թուրքիան քաղաքական իրադարձություններում քաղաքական տեսակետից պարտվեց` կապված Սիրիայի ու տարածաշրջանի այլ խնդիրների հետ: ”Պիտի փորձի իրեն ավելի դոմոկրատ ցույց տալ”,-հավելեց նա: Սահակյանը […]

Ինչու ԲՀԿ-ը չքվեարկեց ՀԱԿ-ի համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր հերթական անգամ դժգոհեցին, որ կառավարությունը մերժումէ  իրենց օրենսդրական նախաձեռնությունները: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին Էլինար Վարդանյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների մերժումը  ԲՀԿ-ի` հօգուտ հասարակության շահերի գործունեության քողարկումն է:  Անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չմասնակցեց ՀԱԿ-ի հարցապնդման քվեարկությանը` Վարդանյանն ասաց, որ քվեարկությունից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ որոշ ձևակերպումների […]

Շալվարները հանում ու միզում են. ահազանգ Սայաթ-Նովա 10-ից /վիդեո/

Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող նախկին կաթսայատան տեղում սկսված շինարարությունը` արդեն հասցրել է անհանգստացնել այդ շինարարության ապօրինության դեմ պայքարող բանկչությանը: “Սողանքներ են առաջացել` ճանապարհը ճաքեր է տալիս, փլուզվումա սաղ:Մեր մտավախությունը հենց դրանից էր: Մենք էտքան, որ իրանց ասում էինք, որ դա շատ վտանգավորա` կոմունիկացիաները լրիվ այս տեղով են անցնում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բողոքող բնակիչների լիազոր […]

Միգրանտներն աշխատում են այն տեղերում, որտեղ մեր քաղաքացիները չեն ուզում աշխատել. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել ուղիղ եթերում` “Վարչապետի հետ զրույցի” ընթացքում, գրում է gazeta.ru-ն:  Խոսելով միգրանտների խնդրից` ՌԴ վարչապետն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ։ Նա նշել է, որ մասնագետների ներհոսքի համար պայմաններ են ստեղծվում։ “Ռուսաստանին պետք են այն քաղաքացիները, որոնք պատրաստ են ցածր որակավորման աշխատանք կատարել, օրինակ՝ […]

Բաց խաղ

”Ինքնախոստովանությամբ ”Բարգավաճ Հայաստանը” ևս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ տիրող այն կարծիքը, որ ԲՀԿ-ի համար պաշտոնն ու կոալիցիոն շահերն ավելի բարձր են, քան հասարակ քաղաքացու ու ժողովրդի շահերը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր ճեպազրույցների ժամին Մելքումյանը խոսելով Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին կողմ քվեարկելու […]

Երազախաբության նման բան է

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ևս մեկ անգամ հայտարարեց, որ հավանաբար գազի գնի իջեցում կլինի:    Հարցին, թե տեղյակ է եղել, որ ”Հայռուսգազարդը” պարտք է ունեցել մոտ երեք հարյու միլիոնի չափով, Սահակյանը պատասխանեց, որ թվերից տեղյակ չի եղել, բայց պարտքի մասին իմացել է: ”Ես անընդհատ էլ իմացել եմ այդ […]

Սիրիացի ապստամբները կրկին մեղադրել են իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ

Սիրիայի ընդդմիությունը կրկին երկրի իշխանություններին մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ, փոխանցում է Reuters-ը: Նրանք ասում են, որ Դամասկոսից 70 կմ հեռավորության վրա ապստամբների դեմ կիրառվել է թունավոր գազ: Դրա արդյունքում 7 հոգի թունավորվել է: Սակայն գործակալության տվյալներով` ԱՄՆ-ը դեռեւս չի արձագանքել այս տեղեկությանը:

Երեւանը պատրաստվում է Ամանորին

2014 թվականի  ամանորյա  տոնակատարություններին  ընդառաջ`  բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքը տոնականորեն զարդարելու աշխատանքները։ Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում  տեղադրվում   են  Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնք, ինչպես հանրապետության գլխավոր տոնածառը,  զարդարվում են  խաղալիքներով ու դիոդային  լույսերով։ <<Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջի  նախորդ տարվա մայր տոնածառին։ Մայր տոնածառը, ինչպես նաև բոլոր […]

Արվեստագետ ուսանողները մրսում են. տնօրենը պատճառ ունի

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սովորողների ծնողները Henaran.am-ին ահազանգեցին, որ ուսումնարանը չի ջեռուցվում եւ երեխաները չեն կարողանում դասի նստել: “400 հազար դրամ ուսման վարձ ենք տալիս, հետո էլ ստիպված ենք լինելու մի էդքան էլ ծախսել երեխեքի բուժման համար”,-ասացին նրանք: Ծնողների խոսքով, տնօրենը չի պատասխանում այդ հարցին: “Էդ լավ է, որ ահազանգում են, բա պատճառը չեն […]

Տիմոշենկոն հրաժարվել է դատարան գնալ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կտրականապես հրաժարվել է մասնակցել դատարանի լսումներին, գրում է gazeta.ru-ն: Տիմոշենկոն ասել է, որ չի պատրաստվում հետեւել ուղեկցող պահակներին։ Նրան եւս մեկ անգամ զգուշացրել են, որ դատական լսումներին նրա ներկայությունը պարտադիր է եւ դատարանն ինքն է պահանջում Տիմոշենկոյի ներկայությունը։ Սակայն Տիմոշենկոն արհամարհել է ասվածը եւ չի հետեւել պահակներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի