02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դաժան վերաբերմունք կենդանիների հանդեպ.օրենքը լռում է/վիդեո/

Երևան քաղաքի ավագանու որոշումը` ընտանի կենդանիների պահելու թույլտվության վերաբերյալ սահմանում է տարեկան 5000 դրամ տուրք: Ինչու՞ չի կիրառվում այս որոշումը, և ընդհանրապես գոյություն ունի՞ ընտանի կենդանիների հետ կապված որևէ օրենսդրություն:Այս հարցերի շուրջ  այսօր  ”Հենարան” մամուլի ակումբ տեսակետներ հայտնեցին  Pro Paws կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ Նարե Արամյանը և ”Դինգո թիմ” հ/կ անդամ Ալին Գոյան:  

“Ինչ վերաբերվում է տուրքերին` մեզ մոտ թափառող կեդանիների խնդիրը լուծվում է վերջից: Նախ պիտի օրենքը հարց դնի, թե ովքեր են այն մարդիկ, որոնք պիտի պահեն կենդանիներին: Չկա նորմ, որը սահմանի թե որն է ընտանի կենդանին:Չկա կոնկրետ չափորոշիչ, թե ինչու ձուկ պահողը պիտի վճարի նույն գումարը, ինչ շուն պահողը”,-նկատեց Նարե Արամյանը:

Ալին Գոյան էլ փաստեց, որ այս օրենքը կխթանի, որ մարդիկ հրաժարվեն տանը պահվող կենդանիներից:Մանավանդ հիմա, երբ թափառող կենդանիների քանակը գնալով ավելանում է:

Մասնավորապես անդրադարձ արվեց, այն հանգամանքին, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ շներին որսալու նպատակով` մեխեր և ասեղներ են դնում մսի, հացի կամ այլ ուտելիքի մեջ:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ