24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են ԼՂ հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին, գրում է haqqin.az-ը: Էրդողանն ասել է, որ գոյություն ունեն ընդհանուր քայլեր, որ պարտավոր են ձեռնարկել: Նա նաեւ նշել է, որ ինքը հավատում է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը պարտավորություններ ունեն տարածաշրջանում՝ կապված ղարաբաղյան հակամարտության, Սիրիայում […]

Ուկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում: Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ […]

Լեոնիդի տեղակալներից մեկը այսօր բանտում է. Գագիկ Գինոսյան/վիդեո/

“Կարին” երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը այսօր խոսեց “Ազատագրական Բանակի” գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մասին: Այսօր հերոսի ծննդյան օրը նշանավորող միջոցառումներ չեն անցկացվել և այս հանգամանքը ցավ է պատճառում նրա նախկին զինակցին: “Տղերքի պակասը այսօր կա, բայց մենք տղերքով փորձելու ենք այդ բացը լրացնել: Լեոնիդի տեղակալներից մեկը այսօր բանտում է` Վոլոդյա Ավետիսյանը, անհասկանալի մեղադրանքներով”,-ասաց Գագիկ […]

Քննարկվել են հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման ուղղությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:             Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցը մեր երկիր կխթանի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդմանը: «Վերջինշրջանումմերերկկողմծրագրերընորթափենստանում: ՀայաստանըշահագրգռվածէՔուվեյթիհետփոխգործակցությանընդլայնմանևվերամշակողձեռնարկություններիստեղծմանուներդրումայինայլծրագրերիիրականացմանգործում»,- ասել է կառավարության ղեկավարը:             Իր հերթին, Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները […]

Պարզաբանում ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ:          Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը: Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման […]

Եթե կառավարությունը ճիշտ աշխատեր

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը բավական առաջադիմական մոդել է, նման համակարգ կիրառվել է տասնյակ երկրներում և իր արդյունքները տվել է: ՛՛Այս մոդելը առաջարկվել է Չիլիում և հենց այստեղից էլ շատ բաղադրիչներ են վերցրել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Համակարգի կիրառման հիմնական խնդիրը նա համարում է այն, որ Հայաստանում վստահությաուն չկա:  Ինչ վերաբերում է […]

Լիտվան դեմ է ԵՄ-ի եւ Ուկրաինայի բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել էր, որ մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը եռակողմ բանակցություններ կլինեն ԵՄ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ` առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Սակայն Լիտվան “հնարավորություն չի տեսնում” Ռուսաստանի ներգրավմանը բանակցություններին, քանի որ Ուկրաինայի հետ ասոցացումը երկկորղմանի գործընթաց է: Այդ մասին հայտարարել է Բրյուսելում լիտվացի պաշտոնյան, ով սակայն չի ցանկացել հայտնել իր անունը:

Ուկրաինայի դեպքում էլ նույն գործոններն ազդեցին

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ուկրաինայի վրա էլ ազդեցություն ուենցան այն նույն գործոնները, որոնք որոշիչ էին Հայաստանի համար: ՛՛Մոտավորապես Հայաստանի նման նույն երևույթները կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի վրա, որ որոշում ընդունեցին, որ Վիլնյուսում փաստաթուղթ չեն ստորագրելու, բայց դա նշանակում է, որ Ուկրաինան ինչ-որ չափով սառեցնում է համագործակցության […]

Եվրոպայի բացն էր նաև

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Այս մասին նա խոսեց այսօր ասուլիսում: Սակայն Սարգսյանը կարծում է, որ նախքան այդ որոշումն ընդունվելը պետք է լինեին քննարկումներ քաղաքական ուժերի ու հանրության հետ: Բացի այդ Հայաստանը չպիտի նաև տարիներ շարունակ բանակցեր ԵՄ-ի հետ: ՛՛Հայաստանն իրավունք չուներ այդքան խաղերի մեջ մտնել ԵՄ-ի հետ՝ […]

Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:             Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի