26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես են լուծելու գործազուրկների հարցը

  ՛՛Գործազրկության նպաստ տրամադրելիս մենք հաշվի չենք առնում սոցիալապես անապահով լինելը. խնդիրը դրան է վերաբերվում՛՛,-լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ բացատրելով, թե ինչ ի նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ասում էր, որ գործազուրկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, քանի որ գումարի 94%-ը չէր հասնում այն մարդուն, որը աշխատանք […]

Վրաստանն ընտրեց Մարգվելաշվիլիին

Այսօր Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց երեկ երկրում կայացած նախագահական  ընտրությունների արդյունքները տեղամասերի 91%-ի արդյունքներով: Պատկերը մնում է անփոփոխ: 62.1%-ով շարունակում է առաջատար մնալ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում է նախկին իշխող ուժի թեկնածու Դավիթ Բեքրաձեն – 21.9%, երրորդը Նիոն Բուրջանաձեն է –  10.06%: Այսպիսով, Մարգվելաշվիլին կհաղթի Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: Ավելի վաղ հրապարակվել էին exit-poll-ի տվյալները, որոնց համաձայն Մարգվելաշվիլին […]

Աղքատության մակարդակը 2014-ին կնվազի՞

՛՛Ներկայացնելով 2014-ի բյուջեի նախագիծը՝ նշեցիք, որ բյուջեն հստակ ունի սոցիալական ուղղվածություն՝ թե առողջապահության, կրթության ու գիտության, թե սոցիալական ոլորտի ծախսերն ավելանում են: Կարելի՞ է ենթադրել, որ 2014-ին մենք կունենանք աղքատության շեմի նվազեցում, այսինքն՝ աղքատ քաղաքացիների քանակը կպակասի, թե՞ հաշվի առնելով սպասվող գնաճը՝ մենք կարող ենք նաև այնպես անել, որ գոնե աղքատությունը մեր երկրում չավելանա՛՛,-այսօր Ազգային ժողովում […]

Մեր օրենսդրությունը կհամապատասխանեցվի Մաքսային միությանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով բյուջեն ասաց, որ միասին քննարկելու և ընդունելու են մի քանի տասնյակ օրենքներ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված: ՛՛Մենք ձեզ հետ միասին մի քանի տասնյակ օրենքներ պետք է քննարկենք, ու մեր օրենսդրությունը  համապատասխանեցնենք Մաքսային միության օրենսդրությանը՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ մեծածավալ աշխատանք ու առարկայական քննարկումներ են […]

Սաքունցի հրատապ նամակը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրատապ նամակ է տարածել, որտեղ ասվում է. 2013թ․ հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաքում՝Մինսկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի, Բելառուսի նախագահ Գ․Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Ն․Նազարբաևը,  բավարարեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս․Սարգսյանի և Ղրղզստանի նախագահ Ա․Աթամբաևի դիմումը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ։ Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում իրենից ներկայացնում է մարտահրավեր ոչ […]

Սամվել Ալեքսանյանի համար /վիդեո/

Փակ շուկայի համար մղվող պայքարի ընթացքում` վերջերս մեկնարկած ամենօրյա երթերի ժամանակ, իր մշտական մասնակցությամբ և բացառիկ վարքով աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանի աջակիցներից հատկապես մեկը: Ներկայացնում է ՛՛Ազատագրենք հուշարձանն օլիգարխից՛՛ նախաձեռնությունը: 

Կառավարությունը որդեգրել է հետեւողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը

՛՛ՀՀ կառավարությունը որդեգրել է հետևողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը, որը վերաբերելու է ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածին: Աշխատավարձերի և թոշակների բարձրացումը սկսվելու է հունվարի մեկից, ուժային կառույցների աշխատավարձերը բարձրացնելու են տասը տոկոսով, իսկ քաղծառայողներինը հուլիսի մեկից՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2014-ի պետբյուջեի նախագիծը՝ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ևս մեկ անգամ կրկնեց, որ նվազագույն աշխատավարձը […]

Ոչ ոք չգիտի

Մաքսային միության ոդիսականն այդպես էլ որևէ հստակ վերջնակետի չի հասնում: Չնայած Մինսկում ստորագրվել է որոշման նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, սակայն այդպես էլ պարզ չէ, թե Հայաստանը ե՞րբ է դառնալու Մաքսային միության անդամ, ի՞նչ ճանապարհ պետք է անցնի դառնալու համար կամ խոսքն ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է: Հենց […]

Վարչապետը խնդրում է խիստ չդատել. պետբյուջեն առաջին անգամ այսպիսինն է

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Լսումներից հետո նախագիծը երեք օր կքննարկվի հանձնաժողովներում, որից հետո կնրկայացվեն առաջարկներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց բյուջեի նախագիծը՝ նշելով, որ այս տարվա բյուջեի նախագիծն ունի մի առանձնահատկություն. ՛՛Առաջին անգամ ներկայացնում ենք ծրագրային պետական բյուջեի նախագիծ, սա նոր մոտեցում է: Կառավարությունն այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ […]

՛՛Լրագրողներ ջան, թասիբի ընկնելու ժամանակն ա…՛՛

Լրագրող Հարություն Մկրտչյանը կոմպոզիտորների և երգահանների միության ընտրությունից հետո ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.”Ռոբերտ Ամիրխանյանը հեռացավ Կոմպոզիտորների միությունից: Հերթը իմ կողմից հարգված Աստղիկ Գևորգյանինն է: Ժուռնալիստների միությանը նոր նախագահ է պետք, որը չլինի սովետական կադր, լինի գործունյա, և հարգված լրագրող, և կարողանա աշխատել…. ՀԳ. Լրագրողներ ջան, թասիբի ընկնելու ժամանակն ա…”

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի