06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փչացած ժամացույցն ավելի օգտակար է

”Այն, որ Հայռուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին փաստաթղթերը Ազգային ժողովին վավերացման են բերվում արտահերթ նիստում, անընդունելի է”,-այսօր ԱԺ աիբոինից մտքերի փոխանակման ժամին հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

 Վերջինս ՛՛հանցաործության մասին հաղորդում՛՛ որակեց Հայաստանի 300 մլն կուտակած պարտքը:

Պատգամավորը հորդորեց նկատել, որ խոսքը ոչ թե միջպետական այլ՝ միջկառավարական պայմանագրի մասին է, ըստ որի՝ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին համապատասխան կարգավորվում են ՀՀ կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերությունները: ՛՛Այստեղ պետք է ասեմ, որ այս փաստաթուղթը ոչ միայն իրավասությունից դուրս է հանում կառավարությանը, այլև՝ ակնհայտերեն խախտում է սահմանադրությունը: Այս համաձայնագրով ոչ միայն խախտվում է նախագահների, պատգամավորների՝ սահմանդրությամբ երաշխավորված լիաորությունների կատարումը, այլև՝ արգելանք է դրվում կոնկրետ ոլորտում օրինաստեղծ կամ կարգավորող գործողությունների վրա՛՛:

 Արզումանյանն ընդգծեց նաև, որ փաստաթղթում կան ՛՛տիեզերական մակարդակի՛՛ հատվածներ:

 Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, թե պայմանագրերը հակասահմանադրական չեն, Արզումանյանը նշեց. ՛՛Մենք բազմիցս ենք հանդիպել իրավիճակների, երբ անհասկանալի է՝ ինչով է առաջնորդվում ՍԴ-ն: Տպավորություն է, որ նման որոշումները կայացվում են վիճակահանությամբ, գիր կամ ղուշ-ով: Փչացած ժամացույցն անգամ կարող է օգտակար լինել, քան ՍԴ եզրակացությունները, որովհետև ժամացույցն օրը երկու անգամ ճշգրիտ ժամ է ցույց տալիս՛՛:

Պատգամավորը հայտարարեց նաև, որ համաձայնագիրն անընդունելի է ՀՀ-ի համար և նշեց՝ կողմ քվեարկելը բարդ դրության մեջ է գցելու ոչ միայն իշխանությանը, ընդդիմությանը, այլ՝ մեր զավակներին, թոռներին: ՛՛Կոչ եմ մեծամասնությանը գիտակցել, որ սա սա ապտակ է Ազգային ժողովին, ապտակ է հայոց պետականությանը և սպառնում է հայոց պետականությանը՛՛,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ