10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոլդովայի օմբուդսմենը շարունակում է հակահայկական գործունեությունը

Ադրբեջանի armenia.az կայքի փոխանցմամբ Բաքվի 3-րդ միջազգային հումանիտար համաժողովին մասնակցելու համար Ադրբեջանում գտնվող Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուսը հայտարարել է, որ «Խոջալուի ողբերգությունը մեր ընդհանուր ողբերգությունն է։ Մենք պետք է դրա մասին խոսենք, այդ ողբերգության մեղավորներն ու մասնակիցները պետք է պատժվեն։ Փաստ է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ այժմ այդ հողերը օկուպացված են Հայաստանի կողմից։ […]

Ալիեւը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Մինսկի խմբի համանախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երկխոսության համար, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: 

Ինչ ազդեցություն է ունենալու Մաքսային միությունը՝ ըստ նախարարների

՛՛Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի` արտահանող էներգակիրների վրա կիրառվում է  էնէրգետիկ ակցիզային հարկ: Ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ երեսուն տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամակցությունը […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն  Հեֆերնի հետ: Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել  են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ  Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար  Բրայան Ռորաֆը, Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը

Նոյեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ապարանի ջրաղբյուրի վերանորոգման ավարտը, որին ներկա էին  մասնավորապես ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմիտեի  նախագահ Ա.Անդրեասյանը, Երևանի 1-ին փոխքաղաքապետ Կ.Արեյանը, ՀՀ ՀԾԿՀ խորհրդի անդամներ Մ. Կոշեցյանը և Ա. Վարդանյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Ռ. Չափը: Ապարանի ջրաղբյուրը, որը  շարք է մտել 1973թ., ունի մոտ 3 հեկտար ընդհանուր  տարածք: Այն բաղկացած է սանիտարական  գոտու ջրահավաք սրահից, որտեղից վայրկյանում ստացվում է 810 լիտր ջուր, […]

Հակաամերիկյան ակցիա Թեհրանում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Հազարավոր մարդիկ Թեհրանում դուրս են եկել փողոց` ակցիայի, որը նվիրված է ԱՄՆ-ի դեսպանատունը ուսանող-իսլամիստների կողմից 1979թ. Գրավման տարեդարձին, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Մարդիկ այրում են Ամերիկայի դրոշն ու բղավում` “Մահ Ամերիկային”: Այս ակցիան անց է կացվում ամեն տարի, սակայն այս տարի այն աչքի է ընկնում իր մասսայականությամբ:

Մարգվելաշվիլին հրաժարվել է ապրել Սահակաշվիլիի պալատում

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է տեղափոխվել այն պալատ, որը կառուցել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, տեղեկացնում է Газета.Ru-ն: Այս պալատի կառուցման վրա ծախսվել էր 200 միլիոն դոլար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ առայժմ կապրի հասարակ բնակարանում, մինչեւ որ ավարտվի 19-րդ դարում կառուցված շենքի վերանորոգումը, ուր էլ կտեղափոխվի նախագահը: Այս շինությունը նախկինում ծառայել […]

Որքա՞ն կթանկանա տրանսպորտը

Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ բոլոր փոփոխությունները հաշվի են առնվում հանձնաժողովում, կատարվում է մանրակրկիտ քննարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովում ընդգրկված են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ: ՛՛Կրկնում եմ սպառիչ՝ սպասեք հանձնաժողովի արդյունքներին՛՛,-ասաց նա: Հարցին, թե հնարավոր չէ հարյուր դրամով իրականացնել նորմալ երթևեկություն, Կամո Արեյանը […]

Չե՞ն կարողանում կիսել գրանտները /վիդեո/

 “Փակ շուկայի” շուրջ կրքերը թեժանում են: “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդաները երեկ բոլոր պայքարողներին պարի էին հրավիրել:Նրանց ակցիան սովորականի պես հանդիպել է շուկայի վերաբացման կողմնակիցների ակցիային:  Հանուն “Փակ շուկայի” ընթացող պայքարը արդեն ոչ միայն կարմիրների ու դեղինների միջեւ է: Ներկայցվող տեսանյութում տղամարդը փորձում է որդուն “պոկել” դեղիններից ու տուն տանել. “Ես չեմ ուզում իմ երեխեն ստեղ […]

Ինչու հոսանքազրկում եղավ. նախարարը պարզաբանում է

Այսօր Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը բացատրեց, թե ինչու էր հանրապետության մեծ մասը հոսանքազրկվել: ՛՛Շաբաթ օրը 10.24 րոպեին Հայաստանի էնէրգոհամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ՛՛: Նախարարը նշեց, թե Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էլեկտրոէներգիա արտադրող կայանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի