24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղա ջան ինչի՞ ես դեյրա հագնում. դատապարտվել է տրանսվիստիտ Մաշային ծեծելու համար/վիդեո/

4 երեխաների միայնակ մայր Գայանե Նասոյանը շարունակում է պայքարել արդար դատավարության հասնելու համար: Henaran.am-ըարդեն  առիթ ունեցել է անդրադառնալու Գայանե Նասոյանի որդու հետ պատահածին: Մայրը պայքարում է համասեռամոլին ծեծի ենթարկած որդու 6 տարվա պատժաչափը փոխելու համար: Հիշեցնենք, որ Մարտին Վարդանյանը ժամկետային զինծառայության ընթացքում գանգուղեղի վնասվածք ստանալու հետևանքով հայտնվում է հոգեբուժարանում: Հեգեբուժարանից դուրս գրվելուց հետո անցնում է […]

ՀԱԿ-ը լռելու պատճառ ուներ

”Ուկրաինան Եվրոպայի ամենախոշոր երկիրն է այսօր, երբ 2000-3000 հոգի դուրս են գալիս մայթ, դա չի նշանակում, որ հասարակությունն ընդվզում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին անդամ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` ի պատասխան հարցի, թե ինչու Ուկրաինայի դեպքում հասարակությունն ընդվզեց, իսկ Հայաստանի դեպքում` ոչ: Ըստ Եղիազարյանի` եթե Ուկրիանան ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, ապա կընկներ […]

Ու գնացիր, ոնց որ եկել էիր, արագ լքեցիր ինձ…

Ջեյն Քունի Բեյքըրին, մահացած 1962թ. հունվարի 22-ին Ուրեմն գնացիր թողնելով ինձ էստեղ պատռված լուսամփոփով սենյակում որտեղ կարմիր ռադիոն «Զիգֆրիդի հովվերգությունն» է երգում: Շատ հապճեպ գնացիր նույնքան հանկարծակի որքան որ եկել էիր ու մինչ սրբում էի քո դեմքն ու շրթունքները դու բացեցիր աչքերդ (ամենախոշոր աչքերը որ երբևէ տեսել եմ) ու ասացիր. «էդպես էլ գիտեի որ դու կլինես», ճանաչեցիր […]

Հնչեցին Արամ Խաչատրյանի գործերը

Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն էր։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն “Սպարտակ” բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։ Երիտասարդական նվագախմբի […]

Պահանջում են ընդունել` “Ընտանեկան բռնության մասին” օրենքը

Նոյեմբերի 25-ին  “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան իրականացրեց քայլերթ` ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը սկսվեց Ուսանողական այգուց և շարունակվեց երևանյան մի շարք կենտրոնական փողոցներով: Երթի մասնակիցները կրում էին բռնության դեմ պայքարը խորհրդանշող կարմիր հագուստներ և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող, կանանց իրավունքերի մասին բարձրաձայնող պաստառներ: Երթը ավարտվեց Ազգային ժողովի պարիսպների վրա “Ընդունե՛ք ընտանեկան բռնության […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 7.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

Երիտասարդը, ում փոքր ժամանակ գողացել էր հայրը, 34 տարվա բաժանումից հետո հանդիպել է մոր հետ

Մեքսիկայի քաղաքացի Դեւիդ Ամայա Բարիկը ծվել է Չիկագոյում, սակայն 3 տարեկանում հայրը նրան գողացել ու փախցրել է Մեքսիկա: 34 տարի անց տղամարդը փորձել է ոչ օրինական ճանապարհով մեկնել Ամերիկա եւ ճանապարհին պատահաբար հանդիպել մորը, տեղեկացնում է Reuters-ը: Տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է, եւ այստեղ նա պատմել է, որ ինքը ծնվել է Չիկագոյում: Ոստիկանությունը որոշել է պարզել […]

Ինքնասպան եղած հնդիկի ծնողները հրաժարվել են Հայաստան գալ

Henaran.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 16-ին Երեւանում ինքնասպանություն գործած ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները Հայաստան չեն գալու: Չնայած նրանք ստացել են մուտքի վիզա, բայց հրաժարվել են գալ: Այս պարագայում, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը պիտի զբաղվի դիակի տեղափոխման հարցերով: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, սիրած աղջկանից մերժում ստանալով` մոտ մեկ տարի առաջ Բաբուի մորաքրոջ տղան էլ է ինքնասպան  եղել: […]

Կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգին անցնելը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ի պատասխան օրակարգի ձևավորման առնչությամբ ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի  բարձրացրած հարցի, նշել է, որ Երևան քաղաքի ավագանու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս նիստի օրակարգը ձևավորվել է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ ավագանու կանոնակարգին համապատասխան: Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն […]

Գյուղնախարարը ընդունեց

  Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հյուրընկալեց ՀՀ  Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան   Ս. Սուխորենկոյին վերջինիս խնդրանքով:  Կողմերը նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը կարևորեց երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը, առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելու և գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը:   Ս. Կարապետյանը գոհունակությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի