19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պահանջում են հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. ՛՛Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած ՛՛Ժանգոտ կողպեք՛՛ մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ ՛՛Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՛՛ ղեկավարությունը ներողություն է խնդրել […]

Լավ հետախույզի կարեւոր հատկանիշները

Նոյեմբերի 5-ը ռազմական հետախույզի օրն է: Օրվա առթիվ այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՆԽ հետախուզության պետ Արտակ Բագրատյանը նշեց, որ մեզ մոտ հետախուզության ստեղծման հիմնադիր կարելի է համարել Սամվել Շահինյանին, ով 1989 թվականին հետախուզական խմբի հիմնադրման հրաման է տվել: “Հավաքվեցին 96 հոգի, որոնցից շատ քիչ մարդիկ ընդգրկվեցին հատուկ նշանակության խումբ: […]

Տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում՝ որպես ներքին սուբյեկտ. մարքսիստի առաջարկը

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքը մահացել է, արժեզրկվել է: ՛՛Երկու հակամարտող կողմերն էլ /նկատի ունի՝ իշխանություն և ընդդիմություն- հեղ/ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, արժեզրկված են, չկան ժողովրդի հոգու ՛՛դավթարում՛՛ և այս մղձավանջային իրավիճակի մեջ ներքաղաքական պայմաններում արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսինգի ենթարկում քաղաքական համակարգը՛՛,-այսօր լրագրողների հետ […]

Ինքներդ ձեզ հարցրեք, էլի՝ “ո՞վ եմ ես”

Երևանի քաղաքապետարանի դիմաց` երկարաժամկետ նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ կարծիք է հայտնել սոցցանցում, նշելով. “Կթանկացնե՞ն տրանսպորտի սակագները … Անձայն, անճարակ ժողովրդի համար 500 դրամ էլ կսարքեն ու էլի, որպես բողոքի “հզոր” դրսևորում, արտագաղթը կավելանա: Ո՞վ ա իրան էս քաղաքի տերը զգում: Մենք վերջապես տեր ե՞նք կանգնելու նրան, թե՞ թողնելու ենք անկիրթ, անգիտակից […]

Վեհափառի նոր պաշտոնը

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի այսօրվա նիստին պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:  ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է՝ խրախուսել միջեկեղեցական եւ […]

Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար

Նյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա անդրադարձավ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի եւ այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ […]

Վրաստանը նախաստորագրում է Եվրոպական ասոցացման համաձայնագիրը

Եվրամիության եւ Վրաստանի միջեւ մեկ տարվա ընթացքում համաձայնագիր կկնքվի, փոխանցում է РИА Новости-ն: Նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո Մարգվելաշվիլին իր առաջին արտագնա այցով կմեկնի Լիտվա: Նա կգլխավորի Վրաստանի պատվիրակությունը “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին: Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում կնախաստորագրվի Թբիլիսիի ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ: Մարգվելաշվիլին նշել է, որ համաձայնագրի նախաստորագրմանը […]

Կա ընդամենը 2 շաբաթ փոքրիկի կյանքը փրկելու համար

՛՛Նվիրիր ինձ  կյանք՛՛ նախաձեռնությունը տեղեկացնում  է, Հրազդան քաղաքի Կենտրոն փողոցի 82 շենքի 27 բնակարանի բնակիչներ` ամուսիններ Դիաննա Սիմոնյանի և Արմեն Ոսկանյան 1-ամյա երեխայի՝ Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ: Հոկտեմբերի 24-ին Նաիրի […]

“Սաղ ձեռքերը լվացել ու ամբողջ ծանրությունը թողել են Տարոնի վրա”

Հնարավոր է արդյոք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցել ընդհամենը 94 քմ տարածքի վրա: Սայաթ-Նովա 10 հասցեի շինարարության դեմ պայքարող հարակից շենքերի բնակիչները այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին, որ ապագա շենքը կառուցվելու անօրինական ձևով՝ կոնսուլների հաշվին, որոնք տարածվելու են հանրային ունեցվածքի վրա: ՛՛Մեր տարածքում մի քանի տարի առաջ պիտի նշված լիներ որ հնարավոր է գոտիավորում, նաև […]

Բաքվում գնացքը բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Բաքվում միմյանց են բախվել ավտոբուսը եւ ապրանքատար գնացքը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախնական տեղեկությունների համաձայն, վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը չի զիջել ճանապարհը եւ փորձել է մինչեւ գնացքի անցնելը հատել երկաթգիծը:  Վթարի հետեւանքով զոհեր չկան:վիրավորվել է հինգ մարդ, որոնցից չոսրը տեղափոխվել են հիվանդանոց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի