11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատիժ չի կիրառվում՝ ոստիկանությունը անլուրջ է վերաբերվում/վիդեո/

“Ցանկացած խնդիր, որը կապված է ընտանի կամ այլ կենդանատեսակի հետ անպայման պետք է ունենա մարդու կենդանիների հանդեպ պատասպանատու վերաբերմունքի մաս”,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ընտանի կենդանիների առք ու վաճառքի օրենսդրական կարգավորումներին՝ նշեց Pro Paws կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ Նարե Արամյանը:

Արամյանի կարծիքով՝ Վերնիսաժային իրավիճակը Հայաստանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի հայելին է: Կենդանիների, մասնավորապես հովվաշների ականջները արյունոտ, հենց նոր կտրած, հակասանիտարական վիճակներով բերում են վաճառելու…

“Եւ քանի դեռ չկա օրենսդրություն, որտեղ արգելվում է և սահմանվում են կանոնները, թե ինչպիսի պայմաններում կենդանիները կարող են պահվել, բուծվել, վաճառվել կամ հանդիսանալ այլ գույքային հարաբերությունների մասնակից և առարկա, ապա որևէ կերպ խնդիրը չի լուծվելու”,-ասաց Նարե Արամյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում օրենքը միայն վարչական, սիմվոլիկ գումարով է պատասխանատվության ենթարկում կենդանիներին տանջողներին:

“Բայց սիմվոլիկ այդ պատիժն էլ չի կիրառվում, քանի, որ տարբեր առիթներով դիմել ենք ոստիկանություն, սակայն այնտեղ անլուրջ վերաբերմունք են ցույց տալիս և մատների արանքով են նայում երևույթին…”,-տեղեկացրեց “Դինգո թիմ” հ/կ անդամ Ալին Գոյան:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ