01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիշեցին Նժդեհին

Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ:

ՀՀ ՊՆ “Մայր Հայաստան” զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունեց այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, նախեւառաջ միտված է երիտասարդությանը։ Նա նշեց, որ մեր մեծերի մահվան օրը պետք է դառնա նրանց անցած ուղու վերարժեւորման, նրանց ավանդին ծանոթանալու օր։

“Գարեգին Նժդեհն ի զորու եղավ գիտակցական ողջ կյանքում իմի բերել եւ ամբողջացնել իրենից առաջ եղած մեր նախնիների հայոց ազգային արժեհամակարգը եւ մեզ ներկայացնել պատրաստի աշխարհայացքային տեսքով”,- նշեց  Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ Նժդեհի գաղափարները փորձարկվել են իրական կյանքում, եւ դրանց ճշմարտացիությունն ապացուցվել է ռազմի դաշտում։ Նա նաեւ հորդորեց երիտասարդներին կյանքում որպես ուղենիշ ընտրել մեր մեծերի ուսմունքները։ Ըստ «Մայր Հայաստան» թանգարանի տնօրենի՝ Նժդեհի ուսմունքն ու խոսքերը դասեր են, որոնց պետք է հետեւի հայ երիտասարդությունը։  

Երգիչ Արսեն Համբարյանը կատարեց սպարապետ Նժդեհին նվիրված երգեր։ Նա խորհրդանշական համարեց Նժդեհի մահվան օրը, քանի որ դեկտեմբերի 21-ն արեւադարձի օրն է, որից հետո Արեւը վերածնվում է։ “Պատահական չէ նաեւ նրա մահվան ձեւը։ Սպարապետը մահից առաջ խնդրեց իրեն Երեւանի բանտից տեղափոխել մեկ այլ երկրի բանտ, որպեսզի Երեւանում չկնքի իր մահկանացուն եւ Հայաստանում անազատության մեջ մահանալու խարանը չթողնի իր հայրենիքի վրա”,- նշեց Արսեն Համբարյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին Գ. Նժդեհի կյանքի եւ գործունեության, ցեղակրոն ուսմունքի, բանտային տարիների վերաբերյալ զեկույցներ։ Ներկաները դիտեցին նաեւ վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեծ հայորդուն։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ