04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եկեղեցականների ջարդ է կատարվում. նոր պայքար է հասունանում

Henaran.am—ի տեղեկություններով՝ վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ արված քահանաները որոշել են  բողոքի իրենց ձայնը բարձրացնել: Նրանց կարծիքով՝ հարկավոր է փոխել Հայ առաքելական եկեղեցու մթնոլորտը, որ թե այս եւ այն հնարովի պատճառներով կարգալույծ անել:

“Որն է հոգեւորականին անհարիր վարքը: Այն, որ ընտանիքը չի կարողանում պահել, եւ դուրս է գալիս, թե այն, որ բամբասում են Կաթողիկոսին` չեղած բաներից”,-նշեց մեր զրուցակիցը:

Կարգալույծ արված քահանաների իրավունքների համար պայքարում են նաեւ սփյուռքում: “Եկեղեցականների ջարդ է կատարվում. մարդը զրկվում է իր պաշտոնից չնչին բանի համար, վերջապես պետք է խելքի գալ, աղանդավորները շատանում են”,-ասաց Henaran.am-ի զրուցակիցը` ավելացնելով, որ հանելու են ժողովրդին:

“Ասում են եկեղեցին` ժողովուրդն է, ուրեմն պիտի դուրս գա ժողովուրդը, նույնիսկ ստորագրահավաք ենք կազմակերպելու, բոլոր-բոլորին պիտի արթնացնենք”,-ասաց նա:

Քահանայի խոսքով՝ թերեւս եկեղեցուն անհրաժեշտ են միասեռական քահանաներ, ոչ թե Սուրբ հոգով ընտրված:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ