13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Թող շուն ուտեն, ինչ կոկորդիլոս…մարդիկ էշ ու ձի են ուտում /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե արդյոք տրվելու են նորաձևության միտումներին և ամանորյա սեղաններին կոկորդիլոսի ապխտած միս են դնելու:

Սամվել Ալեքսանյանը հարցին բացասական պատասխան տվեց: ՛՛Չէ, չէ, ես չեմ դնելու՛՛,-ասաց նա:

Ապա աշխատասենյակից դուրս եկավ գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Henaran.am-ի հարցին, ի պատասխան վերջինս նշեց, որ առողջական վիճակը շատ լավ է, և պատրաստվում է ամանորին:

՛՛Որ ես էլ չպատրաստվեմ, տնեցիք պատրաստվում են՛՛,-ասաց գեներալը:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինքը կոկորդիլոսի միս գնելու է, գեներալը զարմացավ. ՛՛Կոկորդոլիսն ի՞նչ ա, կա՞ Հայաստանում՛՛: Երբ տեղեկացրինք որ բերել են, նա արձագանքեց. ՛՛Դե որ բերել են, ուրեմն մեկին պետք կգա: Արդեն այդքան զարգացե՞լ է  մեր ազգը: Չէ ես երկրապահական սեղան եմ դնելու՛՛: Գրիգորյանը հրավիրեց դեպտեմբերի 31-ին կեսգիշերին գնալ ԵԿՄ, և տեսնել, թե որնէ  երկրապահի սեղանը:

Գեներալ Սեյրան Սարոյանն էլ կատակով նետեց. ՛՛Թող շուն ուտեն, ինչ կոկորդիլոս՛՛:

՛՛Մարդիկ էշի միս էլ են ուտում, ձի էլ են ուտում, եթե սիրոմ են թող ուտեն, ազգեր կան էշ ու ձի են ուտում ՛՛,-իր հերթին ասաց մյուս գեներալը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ