27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

«Ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից»․ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ. Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ: Այս անգամ թիրախում է Hayeli. am–ի, «Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով: Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ: […]

Ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է եղել․ տուժած 5 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է

Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին […]

«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն Դարբինյանին

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում էր կատարել.   «Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, […]

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Փաշինյանին վիրավորելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, եւ գործերը՝ քննվում: Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ […]

«Առանց նման կանոնների՝ չի լինում Վստահություն». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները: Հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ:   Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը հենց այդ խնդիրն էին լուծում: Հուդայականության մեջ կա 600-ից […]

Հրայր Թովմասյանի «գրիչի» գործով վճիռը բեկանվել է. Նիկոլ Փաշինյանը Թովմասյանից ներողություն չի խնդրի

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17-ին մասնակի բավարարել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված