11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերտերությունները ցանկանում են “Մայդանի” գործողությունները տեսնել Հայաստանում

“Կարևոր հավաք է լինելու, եթե ոչ ճակատագրական: Պետք է ճանապարհել այս իշխանություններին, պետք է արտաքսելու ու պատասխանատվության կանչելու գործընթաց սկսվի”,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ՝ Սուրեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ազատամարտիկները հավաքվելու են Սարյան արձանի հարակից տարածքում: Փոխգնդապետ, մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանն էլ նկատեց. “2008-ի մարտի 1-ից անցել է 6 տարի […]

Մարտի 1-ի հանրային քննարկումը տեղի չի ունենա

2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի և դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար: Ցանկացած բռնության դեպք մարդու և քաղաքացու նկատմամբ պետք է արժանանա համարժեք գնահատականի, օրենքով նախատեսված համապատասխան պատժի և բացառվի դրա կրկնությունը։ Հարգելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, սույնով տեղեկացնում ենք, որ շաբաթ օրը` մարտի […]

Նազենի Հովհաննիսյանը դիմել է իր երկրպագուներին /վիդեո/

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միացել է 8-ամսական Վիկային փրկելու նախաձեռնությանը՝ կոչ անելով իր երկրպագուներին հնարավորության սահմաններում օգնել երեխայի բուժմանը: ՛՛Նվիրիր ինձ կյանք՛՛ նախաձեռնությունը ներկայացնում է Հովհաննիսյանի հայտարարությունը․«Ես գիտեմ, որ օրը պետք է սկսել դրական ու բարի հույզերով, բայց ասեք ինձ, ինչպես ապրել հանգիստ, երբ գիտես, որ ցանկության դեպքում կարող էիր օգնել ու չես արել: Ես չեմ […]

ԱՐՄԵՆԱԼ-ը հերքում է

Կապված առանձին ԶԼՄ-ների կողմից ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական թափոններ պահելու տեղամաս ստեղծելու մասին տարածվող խեղաթյուրված տեղեկությունների հետ, համարում ենք անհրաժեշտ հայտարարել հետևյալը`  1. Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված ՛ATMS Solutions՛՛ մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ: 2. Ստեղծվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում, ինչպես պնդում […]

Կոռուպցիան, կառա­վարության գործունեության թափանցիկության պա­կասը, դատական համակարգի սահմանա­փակ անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նա­հանգների պետական դե­պարտամենտը նախօրեին 2013 թվականի Մարդու իրավունքների տա­րեկան զեկույցն է հրապարակել, որում Հայաստանին վերաբերող հատվածում գրված է, որ 2013 թվականին մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խնդիրներն են՝ կոռուպցիան, կառա­վարության գործունեության թափանցիկության պա­կասը, դատական համակարգի սահմանա­փակ անկախությունը եւ այն:

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում

Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության […]

Ավակովը Ղրիմում իրադարձությունները Ռուսաստանի զինված ներխուժում է որակել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես Ռուսաստանի կողմից զինված ներխուժում: Այդ մասին գրում է ուկրաինական УНИАН-ը:  Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սեւաստոպոլի մոտ գտնվող “Բելբեկ” օդանավակայանն արգելափակել են Ռուսաստանի նավատորմի ռազմական ստորաբաժանումները: “Տեղի ունեցողը գնահատում եմ որպես զինված ներխուժում, որի դեպքում խախտվել են բոլոր միջազգային պայմանագրերը: […]

Տղայիս ոսկորները ջարդել են հոգեբուժարանում … Մարգելաշվիլին եւ ՛՛Երեւան Սիթի՛՛-ի պահպանակի գործով անմեղսունակը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված էր մեկ անգամ եւս հետաձգել  29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:  Նա, ըստ մեղադրանքի, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական […]

Կրկին այդ ՛՛պարտադիր՛՛ բաղադրիչը. ոստիկանության դեմ են

Փետրվարի 27-ին մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով “Ոստիկանության պահպանության մասին” օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Մասնավոր պահնորդական գործունեության” մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ: Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով` ոլորտը մենաշնորհային […]

Յանուկովիչը Մոսկվայի մերձակայքում 52 միլիոն դոլարով տուն է գնել /ֆոտո/

Ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը հայտարարել է, որ “մի խումբ ուկրաինացիներ” Մոսկվայի մերձակայքում` Բարվիխեում, 52 միլիոն դոլար արժողությամբ տուն են ձեձք բերել, իսկ հետո այդ տանը տեսել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, տեղեկացնում է РБК-ն: “Երեկվանից այնտեղ նոր բնակիչ է հայտնվել` անվտանգության աշխատաքկիցներով շրջապատված: Այս տունը մեկ տարի է` վաճառվում էր 52 միլիոն դոլարով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի