23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ոստիկաններն արգելեցին մարմնավաճառին ծաղիկ դնել ”մարտի 1”ի զոհերի հիշատակին

Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Մարտի 1-ին ծաղիկներ էինք դնում զոհերի հիշատակին Մյասնիկյանի պատվանդանին, մեկ էլ նկատեցի ինչ որ լարվածություն փողոցի եզրին: Կոմայգու մարմնավաճառ աղջիկն էր մոտեցել, ուզում էր ժողովրդի հետ նույնպես ծաղիկ դնել արձանի քարերին: Ոստիկանները թույլ չտվեցին, երեւի պարկեշտության մասին իրենց պատկերացումներից ելնելով:

Այդ օրը մեր երկրի հարյուրավոր “քաղաքական գործիչներ” այնտեղ չեկան, եկել էր մի քանի հարյուր քաղաքացի ու այդ թվում այս աղջիկը, որին չթողեցին:

Երբ լսեք, որ քաղաքականությունը պոռնկություն է` մի հավատացեք: Պոռնիկը վաճառքի է հանում միայն այն, ինչ իրեն է պատկանում` սեփական մարմինը, իսկ քաղաքական որոշ “գործիչներ” վաճառում են այն, ինչն իրենցը չէ` ժողովրդի հույսը, հավատը, վստահությունը:

Այսօր` մարտի 8-ին, հիշեցի այս պատմությունը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ