07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Խաչիկյանը նոր դատավոր ունի

Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատաքննությունը շարունակվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:

“Գործող կարգի համաձայն, երբ դատական գործը մակագրվում է դատավորին, ընդունվում է վարույթ եւ 15 օրվա ընթացքում նշանակվում է դատաքննության օրը: Դեռ չի նշանակվել”,-ասաց Վարոսյանը:

Նշենք, որ Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին էր եւ մինչեւ օրս ջերմ հարաբերությունների մեջ է:

“Ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում: Գործընթաց է, օրենքով սահմանված կարգով”,-ասաց փաստաբան Ժ. Վարոսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ