Մեր ընթերցողին
Henaran.am-ը տեխնիկական վերազինման նպատակով մեկնում է կարճատեւ արձակուրդ : Մի քանի օրից կվերսկսենք բնականոն աշխատանքը: Մենք աշխատում ենք Ձեզ համար:
Henaran.am-ը տեխնիկական վերազինման նպատակով մեկնում է կարճատեւ արձակուրդ : Մի քանի օրից կվերսկսենք բնականոն աշխատանքը: Մենք աշխատում ենք Ձեզ համար:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Այս մասին նա հայտնեց այսօր ասուլիսում: ՛՛Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևէիցե բան անել, որովհետև նախ տաճարի շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի՛՛: Դիտարկմանը, որ Մշակույթի […]
Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական կյանքի խանգարումներից առաջացած նոր հիվանդության մասին: “Սեռական կյանքի խոչընդոտ է հանդիսանում աշխատանքային կենսակերպի խիստ ծանրաբեռնված լինելը: Հայտնաբերվել է նոր հիվանդություն, որը սեքսուալ խանգարուների տեսակ է… ”,-նշեց Սևադա Հակոբյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:
Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում […]
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել “Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով, […]
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ղեկավարի միասնական քննչական կոմիտեի աշխատանքը՝ ազատվելով ոստիկանապետի պաշտոնից: Նշենք, որ Գասպարյանը ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցը, ժամանակին աշխատել է քննիչ եւ ծանոթ է քննչական գորածառույթներին: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանին հոգեհարազատ է նաեւ օպերատիվ աշխատանքը: Փորձեցինք լուրը ճշտել ոստիկանությունից: Հանրության հետ կապերի եւ լրատվության […]
՛՛Չեք տեսնո՞ւմ դեմքս՝ վախեցած նստել եմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀԱԿ-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ը վախեցած է: ՛՛Սա վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված միտինգն էր, որովհետև չի կարելի ժողովրդին հավաքել ու ասել՝ սա մերն է, առանց հակադարձելու խոսել, ճանապարհել ու ասել, հետո երևի կհանդիպենք: Ժողովրդին չի կարելի նեղ […]
Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։ ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ “Նման միջոցառումներն են […]
ԱԺ-ի պարբերաբար թեժացող կրքերի կիզակետում հայտնվում են ինչպես տղամարդ՝ այնպես էլ կին պատգամավորները: Խորհրդարանական ակտիվությամբ եւ այսպես ասած` “հաթաթաներով” առավել հայտնի են ընդդիմադիր կին պատգամավորները: Իշխող կուսակցությունը ներկայացնող կանայք առավել համեստ են. զերծ են մնում ավելորդ տեսարաններ սարքելուց ու բղավելուց: Ինչու՞ չեն բղավում “Հանրապետականի” կանայք՝ հարցով Henaran.am-ի թղթակիցը դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին: […]
























