18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու Էնֆիաջյանը մերժեց Կարեն Ավագյանին

Ինչպես հայտնի է, այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից մի շարք ուսանողներ ստացել են կրթաթոշակի հավաստագիր: Բոլորովին վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քննադատեց հիմնադրամի գործունեությունը, ինչին հետեւեց ՀԵՀ նախագահի հրավերն այս միջոցառմանը: 

Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում Էնֆիաջյանն ասաց, որ չի մասնակցել միջոցառմանը: ՛՛Ինչպես գիտեք՝ հիմա չորսօրյա նիստերն են Ազգային ժողովում, ինքս աշխատանքային զբաղվածության պատճառով ներկա չեմ գտնվել՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն այն չէ, որ ցուցադրվի, թե միջոցառումները տեղի են ունենում:

՛՛Իմ հայտարարության մեջ հստակ ասել էի, որ այս հարցի շուրջ մտահոգված են և մեր քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, անհատներ, ուսանողներ ու երիտասարդներ: Առհասարակ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը, կոչ եմ արել, որ լինի հրապարակային բոլորի համար, նաև հայ քաղաքացու համար՛՛,-հավելեց նա:

Պատգամավորը վստահեցրեց, որ շարունակելու է հետևողական լինել ՀԵՀ-ի գործունեությանը: 

Մեր դիտարկմանը, թե չի կարծում, որ եթե գնար ու տեղում ներկայացներ իր դիտարկումներն ու մտահոգություններն, ավելի արդյունավետ կլիներ, նա արձագանքեց.

՛՛Ես դրանից առաջ էլ եմ իմ դիտարկումները ներկայացրել և ոչ մի բանով կաշկանդված չեմ այս պահին էլ ներկայացնելու, վաղն էլ ներկայացնելու և հետագայում էլ , եթե մտահոգություններ ունենամ, կբարձրաձայնեմ ու կպահանջեմ սպառիչ պատասխաններ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ