10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաիրիտցիները ցույց չե՞ն անի

“Նաիրիտ” գործարանի աշխատակիցների շահերը արտահայտող “Կամք” քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. “ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը ցույց չի կազմակերպելու: ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը ողջունում է “Ռոսնեֆտ” ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում և հնարավորություն ընձեռեն “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին ունենալ աշխատանք` նոր կառուցվելիք գործարանում: Այդ իսկ պատճառով ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը, ժամանակավորապես դադարեցնում է […]

Անի Զախարյանը ուզում է փորձել Ալիևի ՛՛համը՛՛

“Նոր քաղաքական մշակույթ”  կուսակցության ղեկավար, սկանդալային հայտարարությունների սիրահար Անի Զախարյանը ցանկանում է վիրտուալ ընկերություն հաստատել ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի նախագահի հետ: Այդ մասին նա ցանկություն է հայտնել սոցցանցում:  “Ժողովուրդ, այսօր ուզում եմ Ալիեւին իր ֆեյսբուքյան էջով ընկերանալու հայտ տամ, տեսնենք դա մոտիկից ինչ ֆռուկտ է, ի՞նչ կասեք”,-գրել է Անի Զախարյանը:

Գազը կանջատեն` ռուսներին պիտի վճարել

“Մինչեւ հիմա ընդառաջում էինք, հիմա էլ չենք սպասելու, մուծեք, կարգադրել են անջատել գազը, 2 օր ժամանակ ունեք”,-նման կոչ են անում գազի հսկիչները բնակիչներին: Ինչպես նշեցին սպառողները Henaran.am-ի հետ զրույցում, չնաած պարտքերին, մինչ օրս նախադեպ չի եղել, որ չվճարման դեպքում գազամատակարարումը  դադարեցվի: Մինչդեռ հիմա արդեն առաջվանը չէ: “Գուցե մտածեցին ցուրտ ա, մեկ ա ուր ենք փախնելու, […]

Հադրութեցի Վազգենի “Արշալույս” ֆոտոն /վիդեո, ֆոտո/

68-ամյա հադրութեցի Վազգենը երկար տարիներ տեղի “Դիզակ” թերթում ֆոտոլրագրող է աշխատել: Թերթը փակվելուց հետո “Արշալույս” ֆոտոն է բացել եւ աշխատում է: Նախկինում լավ էր, գործ կար, բայց երբ բոլորը սկսեցին լուսանկարել՝ ուստա Վազգենը գործերը վատացան: Ինքն էլ մեծ մարդ է՝ հավես չունի համակարգիչ, ժամանակակից զիզի-բիզի բաներ բերի, քանի որ էսօր կա, վաղը չկա: “Համա Հադրութում […]

Կոմայգուց՝ Եռաբլուր

Տրանսվիստիտները տեղափոխվել են կոմայգուց, քանի որ քաղաքապետարանի դիմացի այգում լուսավորությունը շատացել է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց “Մենք” երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը` նշելով. ”Մենք շարունակում ենք վերահսկել այգու տարածքը, սակայն ոչ մի ժամի միասեռականները չեն նկատվում այգում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հիմա նրանք կանգնում են Եռաբլուրի տարածքում, ինչպես նաև մանկական երկաթուղում”: “Մենք”-ի փոխնախագահը նկատեց […]

ՊՆ-ն արձագանքում է Henaran.am-ի ահազանգին

”Մենք այսօր հիվանդանոցում ունենք նմանատիպ շատ-շատ տղաներ, ովքեր բուժման մեջ են տարբեր բժշկական կենտրոններում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, խմբագրություն ահազանգել էր նորակոչիկի մայրը՝ Ազնիվ Շահվերդյանը, վատառողջ որդու՝ 21-ամյա Միհրդատ Հարությունյանի առողջական վիճակի սրացման առնչությամբ: Տղայի մայրը մեզ պատմել էր, որ որդուն ջերմությունով զորակոչել են բանակ, սակայն քանի որ ջերմությունը բավական բարձր է […]

Ճար ունենամ կգնամ այս երկրից … 15 միլիոն գցել են

Henaran.am-ի խմբագրություն դիմած Անահիտ Քոչարյանը հուզված էր ու անհույս:Ընտանեկան որոշումը պատուհաս դարձավ նրանց համար. “2007 թվականին ամուսնացա ու ամուսնուս հետ որոշեցինք մեզ համար մեր բնակարանը ձեռք բերել: Շատ փնտրելուց հետո կանգնեցինք այն տարբերակի վրա, որ կանխավճարը տալուց հետո 2 տարվա ընթացքում մարենք սահմանված գումարը: Մի խոսքով՝ ընտրեցինք հիպոթեքով բնակարան գնելու տարբերակը ու փաստորեն սխալվեցինք”,-պատմեց Անահիտը: Սեփական բնակարան […]

Նախկին դաշնակցականը այսօրվա “Դաշնակցությունից” դժգոհ է /վիդեո/

“90-ականներին “Դաշնակցության” կատարած աշխատանքը ուղղակի թերագնահատել դժվար է, քանի որ այն շատ մեծ ազդեցություն ունեցավ ընդհանուր պրոցեսների վրա, թե քաղաքական և թե ռազմական առումներով: “Դաշնակցությունը” ցավոք սրտի այսօր մի քիչ պասիվ դիրքորոշում ունի ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ՀՅԴ նախկին անդամ, գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նրա դիտարկմամբ` “Դաշնակցության” ակտիվանալուն հիմանակնում խանգարում է պատերազմի […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. “Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր: Տաղանդաշատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի