18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արթուր Բաղդասարյանը հարված հասցրեց նախահեղափոխական մթնոլորտին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Երեկ ցնցող նորությունը մի քանի ժամով կաթվածահար էր արել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Լուրն այնքան անհավատալի էր, որ շատերը մինչեւ աչքով չէին տեսնում, չէին հավատում։ Բայց փաստը մնում է փաստ. ԱԽՔ եւ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ  Արթուր Բաղդասարյանը Թվիթերում էջ է բացել։ Շատերը դեռ չէին հասցրել ուշքի գալ այս իրադարձությունից, երբ Ա. […]

Ծառուկյանը պահանջել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցի հանդիպմանը. Ժամանակ

“ժամանակ” թերթը գրում է. Երեկ ԲՀԿ կոնսոլիդացիայիշրջանակներում կայացավ երկրորդ՝ ԲՀԿ-ՀԱԿ “շատ ստացված” հանդիպումը, որը, սակայն, որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-“Ժառանգություն” հանդիպումից: Խոսքը հանդիպմանը մասնակից առաջին դեմքերի ֆորմատի մասին է: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այդ հանդիպմանը գնացել էր առաջին դեմքի՝ Հրանտ Մարգարյանի մակարդակով։ Նույնը սպասվում է նաեւ  “Ժառանգության” դեպքում. հանդիպմանը կգնա անձամբ Րաֆֆի […]

Մարտի 1-ի զոհերից մեկի կինը կանգնել է փաստի առաջ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ  մահացած Արման Ֆարմանյանի կինը՝ Աննա Էլոյանը, հայտնվել է անելանելի վիճակում։ “Ժողովուրդ”-ի  հետ զրույցում նա պատմեց, որ իր ներկայիս ամուսինը՝ Հովնանը, արդեն 20 օր է, ինչ հացադուլ է անում. “Ամուսնուս եւ նրա ծանոթներից մեկի միջեւ փոքրիկ վիճաբանություն էր եղել, եւ Հովնանը նրան կարգի հրավիրելու համար ապտակել էր”:Հիշեցնենք, […]

Հնարավոր է պահպանե՞լ երիտասարդությունը/վիդեո/

Մարդը կարող է պահպանել իր երիտասարդությունն ու առույգությունը անգամ բավականին պատկառելի տարիքում: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու  Նիկոլայ Խաչատրյանը: “Համար առաջին նախապայմանը ֆիզիկական ակտիվությունն է, որի ժամանակ հարկավոր է քիչ էներգիա ծախսել”,-նշեց բժիշկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ֆիննախի դիմաց տեղի ունեցածը քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքն էր

Ֆինանսների նախարարության առաջ տեղի ունեցածը ո´չ թե ՛՛Դե´մ եմ՛՛-ի ակտիվիստների նախաձեռնությունն էր, այլ տարբեր քաղաքական ուժերի աշխատանքի արդյունքը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նշենք, որ մի քանի օր առաջ ՛՛Դեմ եմ՛՛ շարժումը բողոքի ակցիա էր կազմակերպել նախարարության դիմաց, որի ընթացքում բախումներ էին եղել ոստիկանների հետ, և […]

Թագուհու լավատեղյակ աղբյուրներն իշխանավորներն են /վիդեո/

“Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը վստահում է իր լավատեղյակ աղբյուրներին եւ չի կասկածում նրանց տրամադրած տեղեկությունների հավաստիությանը: Նրա խոսքով, “հավաստի աղբյուրներ” ձեւակերպումը Հին Հռոմից է գալիս. երբ սենատից ինֆորմացիայի արտահոսք պիտի լիներ, գրում էին՝ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների: “Հիմա գրեթե նույն վիճակն է: Իշխանության մեջ կան մարդիկ, որ տիրապետում են ինֆորմացիայի եւ շատ հաճախ այդ […]

Ինչպիսի ազդեցություն կունենա ոստիկանի ներկայությունը դպրոցում

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչու պետք է շատ ավագ դպրոցներում ոստիկաններ լինեն։ ՛՛Նույնիսկ նման ձևակերպում կա, դպրոցական ոստիկան, նախկին պատգամավորներ կան, որ չեն գիտակցում, թե ինչպիսի ազդեցություն դա կարող է ունենալ, և առանց որևէ վերապահումների ոստիկանության նկատմամբ, չե՞ք գտնում, որ դա անթույլատրելի է՛՛,-հարցրեց […]

Մառլեն Դիտրիխին ուղղված Հեմինգուեյի նամակը կվաճառվի 50 հազար դոլարով

Հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյի` դերասանուհի Մառլեն Դիտրիխին ուղղված նամակը կվաճառվի մարտի 17-ին կայանալիք առցանց աճուրդում` 50 հազար դոլարով: Նամակը գրվել է գրողի ինքնասպանությունից 6 տարի առաջ` “Ծերունին եւ ծովը” գրքի հիման վրա նկարահանված կինոնկարի էկրան բարձրանալու ժամանակ: Հարկ է նշել, որ Դիտրիխն ու Հեմինգուեյը մտերիմ ընկերներ են եղել:

Հայաստանում ջրի որակը բարելավել է.Պատրիկ Լորեն/վիդեո/

”Հայջրմուղկոյուղի”ՓԲԸ-ը այսօր ներկայացրեց անցած` 2013 թվականի հաշվետվությունը: ”Հայջրմուղկոյուղի”ՓԲԸ-ի գլխավոր տնօրենՊատրիկ Լորենը նկատեց, որ ջրի որակը անցած տարվա ընթացքում բավականաչափ բարելավել է: Նա հույս հայտնեց, որ կառուցվող նոր պոմպակայանների շնորհիվ կբարելավեն տարբեր մարզերի ջրամատակարարումը: Լորենի դիտարկմամբ տարվող աշխատանքները նոր հեռանկարներ են բացում ջրամատակարարման առաջընթացի համար: Հաշվետվությունը նա ներկայացրեց ջրամատակարարման աշխատաքների մասին պատմող տասներկու րոպե տևողությամբ ֆիլմի […]

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային շրջայցը

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր։ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային։ Սեյրան Օհանյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի