10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եկել է ժամանակը՝ տարբերելու կեղծ եւ իրական ազատամարտիկներին /վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմն էին եկել ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի վետերան Վարդան Ավետիսյանը և մի խումբ ազատամարտիկներ: Վարդան Ավետիսյանը հենց սկզբից ասաց՝ այսօր ՛՛պատռելու են կեղծ ազատամարտիկների դեմքերը՛՛: “Ռազմադաշտային հրամանատարներ՛՛ իրենց հռչակած մարդկանց հետ մենք մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել: Նրանք ի սկզբանե սոցիալական […]

Հերթական եկեղեցին Թուրքիայում վերածվել է գոմի

Թուրքիայում հերթական քրիստոնեական սրբավայրն օգտագործում են որպես գոմ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը, ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազի շրջանի Գերմիր (Կարմիր) թաղամասի հունական Պանայա եկեղեցին ներկայում որպես գոմ է գործում, գրում է allTurkey.am-ը: Մոտակա բնակավայրի գյուղացիները եկեղեցին օգտագործում են կենդանիներ պահելու համար, իսկ վթարային եկեղեցին շարունակում է անուշադրության մատնվել թուրքական պատկան մարմինների կողմից։ Այս […]

Սեւաստոպոլի օդանավակայանն իրենց վերահսկողության տակ են առել ռուս զինվորականները

Երեկ գիշերը Սաստոպոլի մոտ գտնվող “Բելբեկ” օդանավակայանը վերահսկողության տակ են առել ռուս զինվորականները, տեղեկացնում է РИА Новости-ն: Ռուս զինվորականները դա արել են` “ինչ-որ գրոհայինների ժամանումը թույլ չտալու համար”: Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ օդանավակայանն արգելափակել են անհայտ զինված անձինք։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրն էլ զինվորական համազգեստով անհայտ անձինք գրավել էին Սիմֆերոպոլի օդանավակայանը:  Լրատվամիջոցները […]

Ուկրաինան խաչ կքաշի՞ Մաքսային միության ստեղծման վրա

 ՛՛Ուկրաինան բավական ծանր իրավիճակում է հայտնվել: Lավ է, թե վատ, գնահատական տալը ճիշտ չէ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին կարծիք հայտնեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՛՛Եթե տեսնենք՝ ինչ է կատարվում Ղրիմում, չեմ նախանձում ոչ Ուկրաինային, ոչ ուկրաինական ժողովրդին՛՛: Հակոբյանը չի կարծում, թե ուկրաինական իրադարձությունները կդանդաղեցնեն Մաքսային միության ձևավորման ընթացքը: Միևնույն ժամանակ նա համոզված է՝ սրանք կանդրադառնան […]

Դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել. 15 զոհ /ֆոտո/

Այսօր առավոտյան Թայլանդում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, հայտնում է “ԻՏԱՌ ՏԱՍՍ”-ը: Վթարի արդյունքում 15 հոգի մահացել են, որոնցից 13-ը երեխաներ են: Եւս 40 հոգի վիրավոր է:  Պատայա հանգստավայր քաղաք մեկնող ավտոբուսում դպրոցականներ և ուսուցիչներ են եղել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի մանրամասները:

Յանուկովիչը ասուլիս կտա Դոնի Ռոստովում

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր` հունվարի 28-ին, երեկոյան 17.00-ին, մամուլի ասուլիս կտա Դոնի Ռոստովում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հիշեցնենք, որ օրեր շարունակ փախուստի մեջ գտնվող Յանուկովիչը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ խնդրել էր Ռուսաստանից ապահովել իր անվտանգությունը:

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ,  Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի,  Թումանյանի տարածաշրջաններում տեղում է  թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում  մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]

Սասունն առանց Նիկոլի էլ՝ գիշերելու է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վիրահատությունը չի խանգարելու ազատամարտիկ Սասուն Միքայելյանին, որպեսզի նա վաղը՝ մարտի 1-ին իրականացնի նախապես ծրագրված ակցիան: Հիշեցնենք, նրանք որոշել էին մարտի 1-ի գիշերն անցկացնել Շահումյանի հրապարակում՝ ի հիշատակ 2008թ-ի զոհերի։  “Ես գնալու եմ, երեկոյան 9-ից առավոտը 9-ը էնդեղ եմ լինելու: Խի պիտի վախենամ: Մի մոռացիր, որ ես նաեւ ֆիդայի […]

Նիկոլ Փաշինյանին վիրահատել են

Երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է “Նաիրի” բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։  

Մայդանում եղած հայ 15 ակտիվիստներ պատրաստվում են հեռանալ Հայաստանից. Իրավունք

 “Իրավունք” թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է.  “Օրերս ռուսական մամուլում և բլոգներում քննարկվում էր այն թեման, որ ռուս իրավապահ մարմինները սկսել են քրեորեն հետապնդել ՌԴ քաղաքացի այն ակտիվիստներին, ովքեր, լինելով Կիևում, մասնակցել են Մայդանի անկարգություններին։ Կիև “քաղաքական տուրիզմի” գնացած ակտիվիստների պարագայում նաև հետազոտվում են նրանց գրառումներն ու մեկնաբանությունները բլոգներում և սոցցանցերում՝ ստուգելու համար, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի