22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչու ոչ. ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումն ավարտվեց /վիդեո /

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ-ՀԱԿ բանակցային առաջին հանդիպումը: Կանյաչնիից դուրս գալուց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան ու քարտուղար Արամ Մանուկյանը  չկարողացան խուսափել լրագրողներից` ստիպված կանգ առան:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, հանդիպումը կարելի է համարել կայացած: Քննարկված հարցերի շրջանակն առնչվում է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն: Արդյո՞ք մոտ ապագայում կհանդիպեն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը, հարցին  Զուրաբյանն արձագանքեց՝ ի՞նչու ոչ:

Հիշեցնենք, ԱԺ ”ոչ իշխանական ուժերը”, ինչպես իրենք են իրենց անվանում համագործակցության նոր շրջափուլ են մտնում` ԲՀԿ-ի առաջնորդությամբ: Այս կուսակցության առաջնորդը հրավերներ ` ուղարկում մյուս երեքին, որոնցից ՀՅԴ-ի եւ ՀԱԿԿ-ի հետ հանդիպումներն արդեն կայացել են: 

Նշենք, որ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: Հանդիպմանը Կոնգրեսից մասնակցում էին կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, վարչության անդամ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ