27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

“Երբ 10 տարեկան երեխաս հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պապ, էդ ինչ է, չկարկամեմ “

“”Հանրային” հեռուստաընկերությունը կարողանալու է առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի լիարժեք կատարել իր վրա դրված պարտականությունը՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Հանրային հեռուստաընկերության՛՛ մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, արդարադության նախարար Հրայր Թովմասյանը:

 ՛՛Երևի այս ամբիոնը նաև քաղաքական ամբիոն է, պետք է նաև պատասխաններ տալ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ուզում, ես չգիտեմ՝ ով ինչ է մտածում, երբ իր ազդեցության տակ գտնվող թերթում, իրեն ժամանակին կուռք դարձրած Հանրապետության առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս:

Ես ուզում եմ, որ “Հանրային” հեռուստաընկերությունն այդպիսին չլինի: Ես ուզում եմ, որ իմ “Հանրային” հեռուստաընկերությունը, երբ որ իմ տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պապ, էդ ինչ ա, ես չկարկամեմ, ու կարողանամ պատասխանել իրեն, էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ “հանրային” հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի, որ կոմերցիոն գովազդում երեք տեղ կնոջ մազերից չքաշեն ու չապտակեն՛՛,-հավելեց նախարարը:

Նախարարը չգիտի, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներն օրենքի նախագիծը քննադատելիս երկու-երեք հեռուստաընկերության անուն տալիս, վախենում կամ կարկամում դրա անունը տալուց, չարձանագրում, որ հեռուստաըներւթյաններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում: Հրայր Թովմասյանը կոնկրետ ուզում է, որ “Հանրային” հեռուևստաընկերությունը դառնա նմուշ, օրինակ ծառայի մյուս հեռուստաընկերությունների համար: 

 ՛՛Մեր սերունդները հիշելու են՝ ինչ երկիր թողեցինք, ինչ երկիր սարքեցինք, վաղվա օրն ինչով էր էսօրվանից լավ: Ինձ համար այս խնդիրների լուծման համար չկա ես, չկա դուք: Էս երկիրը ոչ ոք իր հետ չի բերել, սա իշխանությունների երկիրը չի, սա բոլորի երկիրն է՛՛,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ