04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում բազմաթիվ հիվանդություններ այլեւս չեն գրանցվում. մասնագետ

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում կկիրառվեն պնեւմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումներ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Այս  պատվաստմանը ենթակա կլինեն այս տարվա ամռանը ծնվող երեխաները, առաջին պատվաստումն իրականացվելու է 1.5 ամսականում: Պատվաստանյութը, բանախոսի հավաստմամբ, Բելգիայի արտադրության է լինելու:

“Տարբեր վարակներից հետո մարդու օրգանիզմում պնեւմակոկը կարող է ակտիվանալ և առաջացնել մի շարք հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորներից են թոքաբորբն ու մենինգիտը”,- նշեց Գ. Սահակյանը:

Հայաստանում 2000 թվականից հետո դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել, այն դեպքում, երբ  1994-95թթ. այդ հիվանդության բռնկում է եղել՝ հանգեցնելով 34 մարդու մահվան: Այժմյան արդյունքը, ըստ բանախոսի, պատվաստումների շնորհիվ է:

“Հայաստանում այսօր չեն գրանցվում պոլիոմելիտ, կարմրուկ, կարմրախտ, փայտացում: 2,5 անգամ նվազել է մենինգիտը՝ ուղեղի թաղանթի բորբոքումը: Տարեկան խոզուկի ու կապույտ հազի եզակի դեպքեր են գրանցվում` 1.2 դեպք:  Այս ամենի շնորհիվ  առողջապահության նախարարությունը վերահսկում է մանկական մահացությունը”,- նշեց բանախոսը:

Գայանե Սահակյանը անդրադարձավ նաեւ հետպատվաստումային ռեակցիաներին, որոնք այժմ մտահոգում են շատ ծնողների: Բանախոսը նշեց, որ պատվաստումից առաջ ոչ մի հետազոտություն չի կարող ասել, թե երեխան որևէ բաղադրիչի նկատմամբ ալերգիա ունենալու է, թե ոչ:

Սակայն նա հավատացրեց, որ իրականում հետպատվաստումային ռեակցիաներ շատ քիչ են լինում, չնայած սոոցցանցերում եւ մամուլում դեպքեր են ներկայացվում, իբր երեխաները ծանր վիճակում են հայտնվում պատվաստումներից հետո, ընդհուպ մինչեւ մահվան դեպքեր են գրանցվում:

“Տարեկան ընդամենը 10-12 հետպատվաստումային ռեակցիա է լինոմ, որոնք սովորաբար  համապատասխան բուժօգնության դեպքում շատ արագ անցնում են”,- ասաց Գ. Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ