02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժամանակ” ֆիլմի սաունդթրեքը պատրաստ է /վիդեո/

Երեկ՝ մարտի 10-ին Առնո Բաբաջանյան  համերգասրահում տեղի ունեցավ “Դու մեզ հետ ես” խորագրով համերգ, որն ուղեկցվեց  “Ժամանակ” ֆիլմի սաունդթրեքի շնորհանդեսով: Ֆիլմի երաժշտության հեղինակը ռոք երգիչ  Վահագ Ռաշն է:

Հիշեցնենք, ֆիլմը նկարահանվում է զրո բյուջեով, իսկ ցուցադրությունից ստացված հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:

Համերգում երգեցին Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը, Լիլիթ Ռուշանյանը եւ ուրիշներ:

Համերգը նվիրված էր ավտովթարից մահացած դերասան Ջիվան Նիկոլյանի հիշատակին: Ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանի խոսքով, Ջիվանը չհասցրեց նկարահանվել ֆիլմում, բայց շատ է օգնել նախապատրաստական աշխատանքներում:

Վահագ Ռուշի խոսքով, սցենարին ծանոթանալուց հետո զուգահեռ է անցկացրել Միսաք Մեծարենցի “Համբույրի մ’ը մեջ” ստեղծագործության հետ: Հենց ֆիլմի սաունդթրեքը գրված է ադ ոճով:

Բարեգործական համերգի մանրամասները կներկայացնենք առաջիկայում, իսկ այժմ Henaran.am-ը բացառիկ իրավունք է ստացել “Arm. Time Production”-ից առաջինը ներկայացնելու ֆիլմի սաունդթրեքը:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ