16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ազատամարտիկի նյարդերը չդիմացան. բժիշկները պայքարում են կյանքի համար

Ազատության հրապարակում վայրկյան առ վայրկյան թեժացող կրքերի բովում ազատամարտիկ Հովսեփ Էմիլյանի սիրտը չդիմացավ: Երկու ոտքերից անդամալույծ ազատամարտիկը պառկեց հենց Թումանյանի արձանի հարևանությամբ: Ազատամարտիկը չէր կարողանում խոսել: 

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, թե նյարդերը էլ չեն ծանր սոցիալական վիճակին:

Մինչ “Շտապ օգնության” բրիգադը կժամաներ, ոստիկանության աշխատակիցները ջուր և սրտի կաթիլներ տվեցին ազատամարտիկին:

Մեր տեղեկություններով, ազատամարտիկի զարկերակային ճնշումն է կտրուկ բարձրացել: Նախնական ախտորոշմամբ նրա մոտ ինֆարկտային վիճակ է արձանագրվել: Այս պահին բժիշկները փորձում են փրկել ազատամարտիկի կյանքը: 

 20:40-ի դրությամբ տեղեկացանք, որ ազատամարտիկը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները շարունակում են պայքարել Հովսեփ Էմիլյանի կյանքի համար:

Մանրամասները ավելի ուշ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ