25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը կարող է բարձրացնել Քեսաբի հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Էդմոն Մարուքյան /վիդեո/

“Որպես միացյալ ազգերի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանը կարող է բարձրացնել Քեսաբի հարցը անվտանգության խորհրդում”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը գտնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ պետք է դատապարտող հայտարարություն  անի: Մարուքյանի դիտարկմամբ, աս հարցում զսպողի դերը ստանձնելը բավականին կարևոր է: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՍԴ մամլո խոսնակը խնդրում է

Այսօր ապրիլի 1-է, բոլորս էլ գիտենք՝ օրվա խորհուրդը, և ամեն մեկս յուրովի փորձում ենք կատակներ ու սրամտություններ անել: Այսօր սոցցանցերում տարածվել են լուրեր, թե իբր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել և հակասահմանադրական է ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը : Քիչ առաջ այդ գրառումներին արձագանքեց ՍԴ մամլո խոսնակը. “ՀԱՐԳԱՐԺԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ.Շատ եմ խնդրում սուտ լուրեր մի […]

Դատավոր Արշակ Վարդանյանը կշարունակի Խաչիկյանի գործը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանը դուրս գալով խորհրդակացական սենյակից՝ մերժեց  Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով՝ ամբաստանյալ Հովիկ Գրիգորյանի պաշտպանի ինքաբացարկի միջնորդությունը: Դատավորի մերժման հիմքերը տեսանյութում:

2014 թ.-ին արդեն 5 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով

2014 թվականի ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հասմիկ Խաչատրյանի քրեակական գործի դատական քննությունը, որի ժամանակ ցուցմունքով հանդես կգա ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը: Համիկի պատմությունը բնորոշ է Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ ընտանեկան բռնության դեպքերի: Ամուսնության սկզբնական շրջանը եղել է հաճելի և հիշարժան, ապա սկսվել է բռնությունը` նախ հոգեբանորեն, […]

Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը ՏՄՊՊՀ-ի մասին

Ոլորտումառկաթերություններնուխնդիրները   ·         Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը: ·         Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որևէ խախտում […]

Արտգործնախարարը կայցելի Մոսկվա

 Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:  Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:  Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:  Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին […]

“Հայաստանում գրանցված գործազուրկների 70 տոկոսից ավելի կանայք են”

“Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա” ՀԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց նաեւ, որ 2014թ-ը հայտարարել են Պատասխանատվության տարի: Նա նշեց նաեւ, որ որպես կին` իրենց մեծագույն երկրին, երեխաներին ծառայելն է: “Հայաստանում այսօր կանայք բազմազան խնդրներ ունեն, որոնցից հիմնականը զբաղվածության հարցն է: […]

Քառյակն անցնում է շուրջօրյա հանրահավաքների

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հերթական փակ նիստն են անցկացրել: Ապա լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ  որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն: Բացի այդ նրանք հանրապետության մարզերերում իրազեկման հանրահավաքներ են անելու, որոնք ուղղված կլինեն հանրության լայն […]

Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ […]

Քեսաբում գլխատումներ չեն եղել

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քեսաբահայ եղբայրներ` Սերժ և Արամ Քալուգյանները խոսեցի Քեսաբից իրենց տեղահանման մասին: ”Մարտի քսանմենկին` Քեսաբի բնակչությունը արթնացավ կրակոցների ձայնից, այնպես ուժեղ զենք էր  օգտագործվում, որ բոլորս ահաբեկված էինք: Մեզ ասեցին, որ գնաք Քեսաբից քիչ վերևում գտնվող գյուղ, մինչև իրավիճակը կարգավորվի: Տեսանք որ չի կարգավորվում, ով մեքենա ուներ` մեքենայով , ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի