25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեներալ Մանվելը կրկին Ֆրանսիայում է՝ հետազոտվելու համար. Հրապարակ

Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտվելու նպատակով։ Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ։ Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա՝ գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը։ Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել։ Մանրամասները՝ […]

“Ցրված սկլերոզ” հիվանդությունը դեռևս չի ներառվել. ՄԻՊ-ի զեկույցից

Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին  Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր: Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել: Օրենքում դեռևս բացակայում է “բժշկական սխալ” […]

Կոմայգուց մինչև Քեսաբ. առաքելությունը դատապարտելն է

Սևան Աղաջանյանը, ով հանրությանը հայտնի է, որպես “Մենք” երիտասարդական նախաձեռնության փոխնախագահ, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը այլևս չի համալրում  “Մենք”-ի շարքերը: Երիտասարդը, ով պայքարում էր աղանդների և Կիրովի անվան զբոսայգում մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ իր առաքելության մի մասը կատարված է համարում և իր կողմնակիցների հետ միասին նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Նախաձեռնությունը կոչվում է՝ […]

“Հասի,՛ պառնիկդ վառվում ա”.անհանգիստ գիշերներ /ֆոտո/

 “Երեկ հարեւանս ասաց պառնիկդ վառվում ա, ծուխ ա դուրս գալիս, հասիր, վախեցած դուրս եկա, տեսա բան չկա, իմ դրած փեչի ծուխն ա”,-Henaran.am-ին պատմեց Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներից մեկը: Նրա ծառերը, ըստ երեւույթին ցրտահարվել են, եւ միակ հույսը ջերմոցը փրկելն է: “Տղայիս հետ սաղ գիշեր հերթապահել ենք, տաք ենք պահել, որ սածիլները չցրտահարվեն, գոնե պառնիկի […]

Շաբոյանը հաստատում է՝ Հայաստան գրեթե չի ներկրվում շաքար

”Պաշտոնական փաստաթղթերում և տնտեսվարողի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ շաքարավազի հումք է ներմուծվում հանրապետություն և ոչ թե շաքար: Դե կա փոքր քանակությամբ շաքարավազի ներմուծում, բայց դա էական չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին: ՛՛Նկատի ունեմ կան որոշ տնտեսվարողներ` ՛՛Կոկա-կոլա՛՛, ՛՛Գրանտ-Քենդի՛՛, որոնք սեփական կարիքների համար ներմուծում են հումք՛՛,-հավելեց նա: Հիշեցնենք, որ ՛՛Հայկական […]

Պահանջում է նախարարին տույժի ենթարկել /վիդեո/

“Տասը տարի արդեն բողոքում եմ, բժշկական հանձնաժողովը ինձ հոգեկան հիվանդ է ճանաչել: Ես պայքարելու եմ ինձ վիրավորողների դեմ: Նրանք ի՞նչ բարոյական իրավունք ունեն ինձ նման ձևով ոչնչացնեն”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Երևան քաղաքի բնակիչ Յուրիկ Հարությունյանը: Հարությունյանը պատմեց՝ իր գլխին եկածը: Բազմաթիվ մրցանակների ու մեդալների արժանացած մասնագետին որոկավորել են, որպես հոգեկան հիվանդ: “12 տարի պայքարի մեջ եմ, […]

Ի՞նչ չի արել Յուրի Վարդանյանը. ՄԻՊ-ի զեկույց

Օմբուդսմենը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին        Ոլորտում  առկա թերություններն ու խնդիրները              Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետեւանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:  Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել  երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետեւանքով […]

Երեխայի հետ ուզում էր նետվել կամրջից

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդն անհետացել է

Ժնեւում անհետացել է 50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդը, տեղեկացնում է շվեցարական RTS հեռուստաընկերությունը: 50.66 կարատանոց քարն անհետացել է Malca-Amit ընկերության պահուստից: Այս ընկերությունը զբաղվում է թանկարժեք իրերի պահուստով: Այժմ ադամանդի տերը`Սիլլա Մուսան, ով այն ի պահ է տվել 2007-ին, ընկերությանն է մեղադրում ադամանդի անհետացման մեջ: Ժնեւի ոստիկանությունն այժմ հետաքննում է ադամանդի անհետացման փաստը:

Գարնանային ձմեռ /ֆոտո/

Henaran.am-ի ընթերցողը`Արմավիրի Խորոնք գյուղից մեզ է տրամադրել լուսանկարներ, որտեղ ձյունը իր հաստ շերտն է դրել ծաղկած ծառերին: Նշենք, որ ըստ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, ամենաշատը վնասը նախնական վերջին տեղումներից կրել է Արմավիրի մարզը: Ի դեպ, մասնագետների խոսքով` ցրտահարությունից հիմնականում տուժել են Արարատի եւ Արմավիրի մարզերը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի