18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Հարությունյանը այդպես էլ չհասկացավ

Սահմանադրական դատարանում   “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը որոշվեց հետեւյալ ընթացակարգով՝ լսել կողմերին, ապա անցնել նյութերի հետազոտմանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ համբերատար կլսեն բոլորին, հնարավորություն կտրվի շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց տեսակետը: ՍԴ նախագահը նաեւ զարմացավ վերջին օրերին տարբեր ամբիոններից հնչող այն տեսակետներից, թե վիճարկվող օրենքը փոխվելու է: “Նույնիսկ […]

Գագիկ Հարությունյանը զգուշացրեց

Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվեր  “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին տեղեկացրեց իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Մասնավորապես ՍԴ նախագահը շեշտեց, որ չի թույլատրվում ՍԴ ամբիոնը օգտագործել քաղաքական հայտարարությունների համար: Նման եւ այլ չթույլատրվող նորմերի խախտման դեպքում դատարանը սանկցիաներ կկիրառի՝ ընդհուպ մինչեւ քրեական գործի հարուցում: […]

Սահմանադրական դատարանը սկսեց.այստեղ են ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ խմբակցության պատգամավորները

Հայաստանի Սահմանադրական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: Գործով զեկուցողներ են ՍԴ անդամներ Կիմ Բալայանը եւ Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավարությանը՝ որպես պատասխանող կողմ ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը: Դատարանում են ԱԺ ՀՅԴ […]

Հայաստանն ազատ կամարտահայտման կողմնակից է ազգերի ինքնորոշման հարցում

“Անակնկալ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին”,-այս մասին մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Հայաստանը մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր դիրքորոշման մասին: “ Մենք ազատ կամարտահայտման կողմնակից ենք ազգերի ինքնորոշման […]

“Քառյակը” գործիք չունի կառավարության հրաժարականին հասնելու. Է.Շարմազանով /վիդեո/

Պատասխանելու այն հարցին, թե արդյոք ոչ իշխանական ուժերը հետեւել են Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդին եւ հայտարարել, թե կառավարության անվստահության հարցը չէ կարեւոր, այլ այն, որ իշխանությանը հակադիր բեւեռ ստեղծեն` Շարմազանովն ասաց, որ վաղուց պետք է Հայաստանում լիներ գաղափարական եւ սկզբունքային ընդդիմություն: Ինչ վերաբերում է քառյակի հաջողությանն հասնելուն, ապա Շարմազանովն ասաց. “Ես գուշակ չեմ: […]

ՀԱԿ-ի իշխանության գալը լավ կատակ է. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն ակնարկին, թե դառնալու են իշխանություն` ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լավ կատակ անվանեց: Նա լրագրողների հետ զրուցեց  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:  Ինչ վերաբերում է “Դեմ եմ”  նախաձեռնությանը՝ կառավարության երկխոսության առաջարկին, Շարմազանովն ասաց. “Իշխանությունները մշտապես պատրաստ են երկխոսության նաեւ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների եւ քաղաքացիական ինտիտուտների հետ […]

Տղայիս տանում եք , մորթած բերում. գլխավոր դատախազին /վիդեո/

Ժամկետային զինծառայության ժամանակ մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ խաղաղ պայմաններում մահացած մյուս զինծառայողների մայրերի հետ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ասում է դատախազի հետ հանդիպել է` հուսալով, որ իրեն հուզող հարցերի պատասխանը կգտնի: Ըստ տիկին Ղազարյանի` դատախազը նկատել է, որ ծնողը դիմումները ներկայացրել է ուշացումով.”Ես էլ ասեցի` […]

“Դարձանք բոմժ…” պահանջում են վարչապետին /վիդեո

“Վարչապետ, վարչապետ…”,-բացականչություններով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին “Ֆիրդուսի” շուկայի տարածքում գտնվող սեփական տների նախկին բնակիչները: Նրանք պահանջում են ապահովել իրենց բնակարաններով, քանի որ նրանց բնակարանները քանդելուց հետո ըստ պայմանագրի` հակառակ կողմը պարտավորվել է 2 տարվա ընթացքում ապահովել բնակարաններով: Բնակիչների հավաստմամբ` արդեն 8 տարի սպասում են: “Եղած-չեղածս ջարդվեց փողոցներում, արդեն 3 ամիս վարձն էլ  […]

Մայդանը` գեղանկարներում /ֆոտոշարք/

Ուկրաինան արդեն քանի ամիս է, ինչ գտնվում է մարդկության ուշադրության կենտրոնում: Երկրում ընթացող իրադարձությունները հուզում են արվեստագետներին ևս: Քանի որ ցանկացած դարաշրջանի արվեստագետ պատկերում է իր ժամանակի իրադարձությունները: Ժամանակակից արվեստագտների ուշադրության կենտրոնում այս անգամ Մայդանն է` Կիևի այրվող ու կործանված հրապարակը: Արվեստագետների մեծ մասն ազգությամբ ուկրաինացի են, կան նաև ռուսներ: Դրանց թվում են Ռուսլան Կոլոմիեցը, Ալեքսանդր Կոմյախովը, Վլադիմիր Մազուրը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի