18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սահմանադրական դատարանը տվել է հնարավորություն. կոչ քաղաքական մեծամասնությանը

Սահմանադրական դատարանի  որոշումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում դիմող կողմի փաստաբան Մերի Խաչատրյանն ասաց, որ կառավարության առաջիկա նիստում պիտի քննարկվի եւ կուտակային կենսաթոշակի մասին օրենքից հանվի “պարտադիր” բառը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօրվա որոշմամբ հակասահմանդրական ճանաչեց օերնքի որոշ դրույթներ եւ պարտավորեց գործադիր եւ օրենսդիր մարմիններին՝ մինչեւ սեպտմբերի 30-ը վերանայել օրենքը:

Ազգային ժողովի ՀԴՅ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ , “այնպես չէ, որ ամեն ինչ հրաշալի է, չնայած որ այսօր հաջողություն ենք արձանագրել”:

“Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, որ երկրում մեծ հնարավորություն կա մթնոլորտը դեպի դրականը փոխելու համար, Սահմանադրական դատարանը տվել է այդ հնարավորությունը, օգտվեք դրանից”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ