10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տատու ունես, ուրեմն գոմիկոտ ես. Երեւանում տղամարդու պորտապար են պատվիրում …

Henaran.am-ի զրուցակիցը պատմեց, որ վերջերս ”գործով պետական կառույցներից մեկն էր այցելել”: Տեսնելով նրա վրայի տատուները՝ պաշտոնյան ասել է` թերեւս  հարցը չլուծվի, քանի որ տատուներ ունես:

“Այսինքն, տատու ունենալը նշանակում է մարդ չե՞ս, այս երկրի քաղաքացին չես”,-զարմացած հարցրել է տղան:

“Դե հասկանում ես, կմտածեն գոմիկոտ ես”,-հնչել է պատասխանը:

Henaran.am-ի զրուցակիցը շարունակեց իր պատմությունը՝ տատուավորներին նույնիսկ ռեստորաններում հնարավոր է մատուցող չվերցնեն:

“Կա նման բան: Օրինակ` ես նայում եմ, եթե ականջների մոտ կամ վզին, ձեռքին, մի խոսքով երեւացող տեղ տատու են ունենում, աշխատանքի չեմ վերցնում”,-նրան ասել է ռեստորաններից մեկի տնօրենը՝ Լիանան, ավելացնելով, որ այլ տպավորություն է ստեղծվում: Հաճախորդները մտածում են, որ այդ տղաները այլ հակում ունեն”,-պարզաբանել է տնօրենը:

Փոխարենը հաճախորդները, մանավանդ տղամարդիկ, որ մի քիչ էլ խմած են լինում՝ պատվիրում են տղայի “պորտապար”: “Հա մի զարմացեք, կան արաբական պարող տղաներ, որոնց պատվեր լինելու դեպքում հրավիրում ենք պարելու:

Ու անհասկանալի է՝ այդ նույն տղմարդը, որ զզվում է տատու ունեցող մատուցողներից, պարող տղաներից չի խորշում: Ընդհակառակը, փող է տալիս, հետը պարում է, վերջում էլ մի լավ ախպերավարի-ազիզվարի պաչում”,-ամենայն լրջությամբ պատմել է Լիանան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ