25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալություն են հայտնում

Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի Facebook-յան խումբը հաղթանակն է տոնում ՍԴ-ի հրապարակած որոշման հետ կապված:  ՛՛ՀԱԿԱՍՈՂ և ԱՆՎԱՎԵՐ՛՛, ՛՛ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, հասանք մեր ուզածին՛՛,-գրել են ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամները: Ի դեպ, նիստից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին՝ գրագետ պայքարի համար:  

Օմբուդսմենը՝ Երեւանի քաղաքապետարանի թերություններից

 Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:   ·         Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:   ·         Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային […]

“Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի կոչը համայն հայությանը

Սիրելի հայրենակիցներ, Քույրեր եւ եղբայրներ,  Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:  Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր […]

Փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը  09:30–ի դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Սևանի  տարածաշրջաններում,  Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի  միջպետական  ավտոճանապարհի Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:       Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]

ՀՐԱՏԱՊ. Գագիկ Հարությունյանն ընթերցեց՝ ՛՛պարտադիր՛՛-ը հակասահմանադրական է /լրացված, վիդեո/

“Խնդրում եմ կանգնել, Սահմանադրական դատարանն է գալիս”,-հնչեց ՍԴ քարտուղարության աշխատակցուհու ձայնը եւ Սահմանադրական դատարանի անդամները մտան դահլիճ: Ապա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն սկսեց հրապարակել բարձր դատարանի որոշումը, որը 60 էջից է բաղկացած: ՍԴ նախագահը առաջարկեց նստեն բոլորը, միայն ինքը կանգնած կկարդա:    Ի դեպ, սոցցանցերում արդեն հումոր են անում՝ կապված ՍԴ որոշման ծավալի հետ՝ ՛՛սա որոշում […]

Կարմիր հրապարակից հանել են Լենինի դին /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են 4 երիտասարդ տղաներ տանում մարմինը, որը շատ նման է Լենինին, հաղորդում է Москва 24-ը: Տղաները Կարմիր հրապարակից մարմինը տարել են դեպի “Օխոտնի րյադ” մետրոյի կայարան: Տեսանյութը` այստեղ:

Տեղական աստղերը շոկի մեջ են գցել Լուսինե Բադալյանին

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան հանրագրում գրել է. ՛՛էն, ինչ կգրեմ հիմա, գուցե ինչ-որ մեկին պետք կգա, իսկ եթե մեկին էլ պետք գա, ուրեմն կյանքս իզուր չի անցնում… Ու չասեք ”էս ով ա, ում տեղն ա իրան դրել ում ա հետաքրքրում քո կարծիքը” , որովհետև եթե դուք սա կարդում եք, արդեն նշանակում է, որ ձեզ հետաքրքիր […]

Աշոտյանը խոստանում է

Արմեն Մազմանյանի մահից հետո, ինչպես հայտնի է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Henaran.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց` երբ է հայտարարվելու մրցույթը: ՛՛Կհայտարարվի սահմանված կարգով, մենք 6 ամիս ժամանակ ունենք՝ըստ օրենսադրության՛՛,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին ռեկտորի պարտականությունները դրված են ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանի վրա: ՛՛Կհայտարարվի […]

Քաղաքապետարանը հրավիրում է օդապարիկով թռիչքի

Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական նախաձեռնությունը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը ՛՛Orange՛՛ ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հերքում են

Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվում է որոշ գերատեսչությունների կողմից տարածված տեղեկատվություն, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, ավելին,  որ այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է ”Կապավոր”  ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի,  և որևէ պահի չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի