25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդներն օգնության ձեռք են մեկնում Քեսաբի հայերին

Հասարակական և ուսանողական կազմակերպությունները համախմբվել են Քեսաբի հայությանն օգնելու նպատակով։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում հանգանակված գումարները կփոխանցվեն քեսաբահայության օգնության համար բացված հատուկ հաշվի համարին։ Բարեգործական համերգին ելույթ էին ունենում Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, երիտասարդ կատարողներ՝ ներկայացնելով Կոմիտասի, Գեղունի Չթչյանի, Ավետ Տերտերյանի, Մենդելսոնի, Բախի ստեղծագործությունները։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության […]

Շնորհակալություն է հայտնում ՍԴ-ին

Facebook-յան օգտատեր Աշոտ Իսրայելյանն իր հանրագրում շնորհակալություն է հայտնել.  ”Մի կողմ դնելով այն բոլոր պնդումները, թե Սահմանադրական դատարանը անկախ չէ և առանց իշխանության նման որոշում չէր կարող կայացնել, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սահմանադրական դատարանին այս որոշման համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում էին օրենքի դեմ, ”Դեմ եմ” շարժմանը ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում, ԱԺ պատգամավորներին և […]

Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի կենթարկեն

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում 200 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի կենթարկեն, տեղեկացնում է Газета.ru-ն: Այս պաշտոնյաները նախկինում նախագահի` մահապատժի ենթարկված քեռի Չան Սոն Տխեկուի կողմնակիցներն են: Այդ պաշտոնյաների մոտ 1000 հարազատ առանց դատավարության համակենտրոնացման ճամբարներ կուղարկվեն: 

Աղոթք Սահմանադրական դատարանում /վիդեո/

Սահմանադրական դատարանում, երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցում էր բարձր դատարանի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին, դիմող կողմը՝ Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյլանյանը աղոթում էին: Աղոթքը տեսանյութում:

Կառավարության հայտարարությունը` ՍԴ որոշման հետ կապված

Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու  ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում: Կառավարությունը հետագա […]

Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է

ՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ ապրիլի  2-ին` ժամը 14:00-ի դրությամբ, «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների աշխատանքների շնորհիվ բացվեց Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:                                                         ՀՀ  տրանսպորտիևկապինախարարության   լրատվական  ծառայություն

7200 ահազանգ

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարներով քաղաքացիներն իրենց հուզող հարցերն ու առաջարկները կարող են ուղղել յուրաքանչյուր աշխատանքայի օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն:   2014թ. առաջին եռամսյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 6405 հեռախոսազանգ, որից, մասնավորապես, 2370-ը՝ մարտ ամսվա ընթացքում: […]

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր` Հոլանդիայում

Հոլանդիայի Ալմելո քաղաքում, որտեղ շուրջ 6 հազար հայ է ապրում, 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին նվիրված հուշահամալիր է կառուցվել, որ պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա ապրիլի 24-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է “Ջի Էմ Ջի մեդիա գրուպ” ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը:  Հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող, բարերար Քրիստիան Գելիջին էլ ասել է, […]

Ընդդիմության առաջին հաղթանա՞կը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել են, այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց “Պարտադիր կուտակային համակարգի” մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ` կառավարությանն ու ԱԺ-ին մինչեւ սեպտեմբերի 30-ը  ժամանակ տալով` օրենքը սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:   ՍԴ նիստին մասնակցող Ազգային ժողովի  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասաց, որ իր կարծիքով, քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի